ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հայ զինծառայողները շնորհակալություն են հայտնել Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Այսօր
հայտնի էր դարձել, որ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել վիրավորված հայ զինծառայողներին։
Ֆուտբոլիստը Instagram–ի stories–ում հրապարակել է զինծառայողների լուսանկարները, ովքեր կրում են նրա նվիրած մարզաշապիկները։–0–
