ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երիտասարդների շրջանում (մինչև 72 քաշային կարգ)։
Հյուսիսյին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նախօրեին կայացած U-23 Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտում Ամոյանը 6։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ուկրաինացի ըմբիշ Անդրեյ Կուլիկին։
«Փառք Աստծո, այսօր կարողացա հռչակվել Եվրոպայի չեմպիոն (3-րդ անգամ)։ Շնորհակալ եմ հորեղբայրներիցս, հավաքականի մարզիչներից և իմ անձնական մարզիչներին,նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են և իմ կողքին են եղել», – գրել է Ամոյանը Facebook–յան իր էջում։–0–
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել