411.92
6.46
395.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի քառակի չեմպիոն

00:35
13 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։

Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտում 4։10 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։

Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Նշենք՝ 60 կգ քաշայինների պայքարում եզրափակչի ուղեգիրը նվաճել է Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը կիսաեզրափակչում 5։5 հաշվով է ավարտել գոտեմարտը աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտայի հետ։ Էդմոնդ Նազարյանն անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:46
30 Նոյեմբերի 2022
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
12:54
29 Նոյեմբերի 2022
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում (ՖՈՏՈ)
Հայ սուսերամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում. ՖՈՏՈ
12:47
26 Նոյեմբերի 2022
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
20:03
06 Նոյեմբերի 2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՖՈՏՈ)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈ
22:06
23 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
23:55
22 Հոկտեմբերի 2022
Պատմություն է կերտվում. բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
22:29
22 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՎԻԴԵՈ
18:11
22 Հոկտեմբերի 2022
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում
11:06
12 Սեպտեմբերի 2022
Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
Մալխաս Ամոյանը գեղեցիկ հաղթանակ տարավ Աշխարհի նախկին չեմպիոն, սերբ Նեմեշի նկատմամբ ու հռչակվել բրոնզե մեդալակիր. ՎԻԴԵՈ
10:15
12 Սեպտեմբերի 2022
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց գործող չեմպիոնին. ՎԻԴԵՈ
16:17
29 Օգոստոսի 2022
Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող (ՖՈՏՈ)
81 կգ քաշային Գոռ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Ձյուդոյի աշխարհի առաջնությունում. ՖՈՏՈ
10:15
23 Օգոստոսի 2022
Հունահռոմեական ոճի ԵԱ. Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում