ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 125կգ քաշային կարգում ներկայացող Լյովա Գևորգյանը եզրափակչում 11։0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկին` նվաճելով ոսկե մեդալ։
Այս մասին նշվում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook–յան էջում։
«Լյովա Գևորգյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոոոոոոոոն է։ Եզրափակչում մեր մարզիկը 11:0 հաշվով շանս չտվեց ադրբեջանցի մրցակցին։ Ի դեպ, մեր Լյովան զինվոր է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–