ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Adidas–ի գովազդային հոլովակում։
«Ցանկանու՞մ ես այս մարզակոշիկները, այժմ նրանք առաջարկվում են որոշ պայմաններով։ Այս մարզակոշիկներով դու պետք է վախ ներշնչես, հենց այսպես եմ ես խաղում, և այս մարզակոշիկները նախատեսված են միայն ստեղծողների համար։ Ընդունի′ր գործարքը, համարձակվի′ր ստեղծել», – նշում է Մխիթարյանը հոլովակում։–0–