ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հենրիխ Մխիթարյանն իր Facebook-յան էջում շնորհակալություն է հայտնել` Հայաստանի 2019թ.-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:
«Ինձ համար պատիվ է այժմ արդեն 9-րդ անգամ ճանաչվել Հայրենիքիս լավագույն խաղացող: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թ.–ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին։-0-