ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ 60 տարեկան հասակում մահացել է Դիեգո Մարադոնան, հայտնում է ՏԱՍՍ- ը ՝ հղում անելով արգենտինական Clarin հրատարակությունը:
Ինչպես հայտնում է sport-express.ru- ն, Արգենտինայի հավաքականի նախկին ավագ ու գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ուղեղի արյունազեղումով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի սկզբին, նոյեմբերի 11-ին դուրս էր գրվել:
Այսօր հաղորդվել է, որ արգենտինացու սիրտը կանգ է առել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: -0-