425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Լիլիթ Մկրտչյանը 3–րդ արդյունքն է ցույց տվել շախմատի աշխարհի առաջնության երկրորդ խաղատախտակի վրա

11:59
15 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը երրորդ արդյունքն է ցույց տվել նախօրեին Աստանայում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնության արդյունքներով։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է ԱԱ պաշտոնական կայքում, Հայաստանի հավաքականը հավաքել է 4 միավոր` արդյունքում զբաղեցնելով 8–րդ տեղը 10 թիմերի շարքում։

Հայաստանից առաջնությանը մասնակցել են` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը։

Կանանց աշխարհի առաջնության հաղթող է դարձել Չինաստանի հավաքականը (18 միավոր), երկրորդ տեղում են ռուսները` 14 միավոր, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է վրացական թիմը (12):

Տղամարդկանց մրցաշարում հաղթել է Ռուսաստանը (16 միավոր), երկրորդ տեղում Անգլիան է (13), երրորդ տեղում` չինական հավաքականը (12)։ Հայաստանը տղամարդկանց մրցաշարում ներկայացված չի եղել։

Տղամարդկանց և կանանց աշխարհի թիմային առաջնությունն անցկացվել է մարտի 5-14–ը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ
09:47
26 Փետրվարի 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր (ՖՈՏՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում․ ՖՈՏՈ
09:50
21 Փետրվարի 2024
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի 2024 թ․–ի առաջնությունում մեծ ու փոքր մեդալների քանակով
Մեր ընտրանին երկամարտում 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել
11:28
19 Փետրվարի 2024
Հակոբ Մկրտչյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները զբաղեցրել են Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները
23:28
13 Փետրվարի 2024
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Քկչ առաջ Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն․ ՎԻԴեՈ
19:37
11 Հունվարի 2024
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել
21:15
15 Դեկտեմբերի 2023
Ծանրամարտի Գրան Պրի. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրիում
13:07
12 Դեկտեմբերի 2023
Դավիթ Հովհաննիսյանը՝ Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր
Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում
21:15
07 Դեկտեմբերի 2023
Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում
Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների պայքարում
13:44
05 Դեկտեմբերի 2023
Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում․ ՎԻԴԵՈս