531.95
7.48
476.32
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԽԱՂ. Պատրա՞ստ եք, արդյոք, «Թանգարանային գիշերին». գուշակեք հայ մեծանուն նկարիչների կտավները

18:17
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամեն տարի մայիսի 18-ին Հայաստանում նշվում է Թանգարանների միջազգային օրը, որն ավանդաբար ներառում է «Թանգարանների գիշեր» մշակութային ակցիան։ Այն այս տարի կանցկացվի «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

Այդ օրը առավոտյան ժամը 11-ից մինչև կեսգիշեր Հայաստանի մայրաքաղաքի թանգարանների մեծ մասի դռները բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մուտքը կլինի անվճար:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել, թե որքան լավ եք ծանոթ հայ մեծանուն նկարիչների կտավներին: Այդ հարցում մեզ օգնել է ՎԵԳԱ ընկերությունը` էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքի բացարձակ առաջատարը Հայաստանում: Իր սոցիալական քաղաքականության շրջանակում ՎԵԳԱ ընկերությունը զգալի աջակցություն է ցուցաբերում հասարակական նշանակություն ունեցող մի շարք նախագծերի իրականացմանը:

Այսպես, եկեք փորձենք: Փորձեք գուշակել, թե գեղանկարիչներից ում վրձնին են պատկանում մեր խաղային թեստում ներկայացված 16 կտավները։ (Հուշում` յուրաքանչյուր նկարչից ներկայացված է չորսական կտավ):

Նշված գեղանկարիչներից ընտրեք նրան, ով, ըստ ձեզ, այս կամ այն կտավի հեղինակն է: Դուք կկարողանաք նաև ստուգել ձեր գիտելիքները և ծանոթանալ ճիշտ պատասխանին:-0-

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:12
08 Օգոստոսի 2019
ԹԵՍՏ. Ճի՞շտ է, թե՞ սխալ. իրականում ի՞նչ գիտեք Հայաստանի մասին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը և աուտենտիկ Հայաստանում տուրեր կազմակերպող «Վարդանուշ տատիկ» առաջին տուրօպերատորն առաջարկում են ստուգել ձեր գիտելիքներն ու իմանալ, թե կկարողանաք արդյո՞ք տարբերել Հայաստանի մասին իրական փաստերը հնարովիներից։
12:00
18 Ապրիլի 2019
ԹԵՍՏ. լավա՞շ, քոչարի՞, թե՞ Գառնի։ Ի՞նչն է ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցանկում
Սկսած 1984 թվականից` ապրիլի 18–ը ողջ աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր։
12:00
07 Մարտի 2019
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԹԵՍՏ. Գուշակիր կենցաղային տեխնիկան ըստ դրվագի
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը և VEGA ընկերությունն առաջարկում են անցնել հերթական հետաքրքրաշարժ թեստը, որը կօգնի հասկանալ, թե որքան լավ եք ծանոթ համաշխարհային բրենդների կենցաղային իրերին:
18:30
01 Մարտի 2019
Թեստ. հայկական խոհանոցի ո՞ր ճաշատեսակն է մոտ ձեր խառնվածքին
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը «Լավաշ» ռեստորանի հետ համատեղ, ներկայացնում է հետաքրքիր թեստ, որը թույլ կտա գուշակել, թե հայկական խոհանոցի որ ճաշատեսակն է մոտ Ձեր խառնվածքին։
10:30
22 Փետրվարի 2019
ԹԵՍՏ. Հայ դասականի 150–ամյակին. որքա՞ն լավ եք ծանոթ Թումանյանի ստեղծագործություններին և կենսագրությանը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել թեստ և ստուգել ձեր գիտելիքները Թումանյանի հետ կապված փաստերի և իրադարձությունների մասին։