ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, ստիպված եղավ անցնել հեռավար ուսուցման։ Ուսուցիչները, դասախոսները, դպրոցականները, քոլեջների, ուսումնարանների և բուհերի ուսանողները շատ կարճ ժամանակում յուրացրեցին տեսակոնֆերանսների հավելվածները և հեռավար ուսուցման ծրագրերը։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ձեզ առաջարկում է մասնակցել մի հարցման, որի միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե ուսուցման որ ձևն է առավել արդյունավետ։