425.62
4.27
394.46
+2
Եղանակը Երևանում
Հայ
19:06 | 05 Դեկտեմբերի 2017
Ի՞նչ է VoLTE–ն. պատմում ենք` ինչու է հարկավոր նոր տեխնոլոգիան հայ բաժանորդներին
Ի՞նչ է VoLTE–ն

VoLTE–ն LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման տեխնոլոգիա է (Voice over LTE, «ձայն LTE–ի միջոցով»)։ Այն թույլ է տալիս կատարել ավանդական հեռախոսային զանգեր LTE ցանցում` չփոխելով կապի տեխնոլոգիան (այսպես կոչված FallBack)։ Այս պահին տեխնոլոգիան զարգացման և ակտիվ ներդրման փուլում է։ Երբ օպերատորներն իրականացնեն VoLTE ամբողջական ապահովում բոլոր բաժանորդների համար, այն թույլ կտա ունենալ ավելի որակյալ ձայնային կապ, քանի որ այդ տեխնոլոգիան ունի ակնհայտ առավելություններ` 3G–ի և առավել ևս GSM–ի համեմատ։
Ինչի՞ համար է հարկավոր նոր տեխնոլոգիան

Թվային տեխնոլոգիաների աճը հանգեցնում է բարձր արագություն ունեցող անլար կապի պահանջարկի աճին։ Բջջային ցանցերում նման կապի ապահովման համար մշակվել է կապի նոր ստանդարտ` LTE (Long Term Evolution, երկարաժամկետ զարգացում)։ Այն համադրելի է 3G ցանցերի նախկին սերունդների հետ, այդ պատճառով կարող է ներդրվել առանց ենթակառուցվածքի արմատական մշակման։

Блокнот Юком
Սակայն LTE–ի թերությունն այն է, որ այդ տեխնոլոգիայի միջոցով անհնար է օգտվել ձայնային կապից։ LTE ցանցերում հեռախոսային զանգեր կատարելու համար հեռախոսը պետք է անցնի 3G–ի` ձայնային կապ ապահովելու համար կամ պետք է ապահովի VoLTE տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տրամադրել ձայնային ծառայություններ և ապահովել դրանք որպես տվյալների հոսք LTE–ով` ունենալով մի քանի անգամ ավելի շատ ձայնային տարողություն և տվյալների քանակ, քան 3G ցանցերը` միաժամանակ ապահովելով լրացուցիչ թողունակություն։
Ո՞վ է օգտվում VoLTE–ից

VoLTE կոմերցիոն ծառայությունն աշխարհում առաջին անգամ գործարկվել է 2014 թ.–ի մայիսին Սինգապուրում տեղական օպերատորի կողմից։ Ընդ որում, սկզբնական շրջանում այդ տեխնոլոգիան ապահովում էր սմարթֆոնի միայն մեկ մոդել։

Հետագայում տեխնոլոգիան զարգացավ նաև այլ երկրներում, սակայն դրանց թիվը մինչ օրս բավականին սահմանափակ է։

Блокнот Юком

Նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում Ucom հեռահաղորդակցական ընկերության նորարարական մոտեցման շնորհիվ Հայաստանը դարձավ աշխարհի 29–րդ երկիրը, որը ներդրել է նման տեխնոլոգիա։ ԱՊՀ երկրներից VoLTE գործարկվում է Ռուսաստանում միայն մեկ օպերատորի կողմից, ընդ որու միայն Մոսկվայում։
VoLTE–ի դրական և բացասական կողմերը

Նոր տեխնոլոգիայի առավելությունների թվում կարելի է նշել ձայնի առավել բարձր որակը, միացման արագության ավելացումը, բջջային ցանցերի տարողունակության բարձրացումը, տվյալների և ձայնի միաժամանակ փոխանցման, ինչպես նաև անվճար զանգեր կատարելու հնարավորությունը (VoLTE–ից օգտվելու դեպքում կոմուտացիոն կապ չի օգտագործվում, իսկ դա նշանակում է, որ ձայնը փոխանցվում է փաթեթային տվյալների փոխանցման համակարգով և ծախսվում է միայն ինտերնետ տրաֆիկը)։

Блокнот Юком

Բացասական կողմերից է միայն այն, որ LTE–ի դեպքում ծանրաբեռնվածության է ենթարկվում սարքը` բջջային հեռախոսը, այսինքն հեռախոսի լիցքավորումն արագորեն պակասում է։ Իհարկե, ծանրաբեռնվածությունն այդքան էլ մեծ չէ, այդ պատճառով չարժե մտահոգվել։
Ինչու՞ հենց VoLTE

VoLTE–ը թույլ է տալիս ավելի արագ կապվել բաժանորդի հետ։ VoLTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։

Այսինքն, եթե նախկինում հեռախոսազանգ կատարելու համար համակարգը 4G–ից ավտոմատ կերպով անցնում էր 3G–ի մոտ 6–8 վայրկյանում, ապա հիմա որևէ անցում չի պահանջվում։ VoLTE տեխնոլոգիան առանձնանում է ոչ միայն կապի հաստատման արագությամբ, այլ նաև ձայնի բարձր որակով։ Ընդ որում, անկախ ցանցում օգտատերերի քանակից` տվյալների փոխանցման արագությունը չի փոխվում։ Օրինակ, Ucom–ի ցանցում այն կարող է հասնել մինչև 250 Մբ/վ–ի։

Блокнот Юком

Եթե ձեզ զանգահարում են, ապա դուք մնում եք նույն LTE ցանցում, 3G–ին միանալու ժամանակ չեք կորցնում և միաժամանակ պահպանում եք ձայնային ծառայությունների բարձր որակը։ Այլևս պետք չէ դուրս գալ LTE ցանցից, դադարեցնել տվյալների արագ փոխանցման գործընթացը կամ կայքի դիտումը, եթե անգամ ձեզ զանգահարում են։

Блокнот Юком

Դուք կարող եք շարունակել շփվել ցանցում, դիտել սիրելի հաղորդումը կամ ֆիլմը ձեր բջջայինից` միաժամանակ պատասխանելով մուտքային զանգին։ Ավելին, հեռախոսային զանգի ժամանակ բջջայինը կարող է օգտագործվել նաև որպես ինտերնետի աղբյուր այլ սարքերի համար։ Բացի այդ, VoLTE–ն կարող է տեղեկատվություն ստանալ երեք տարբեր հաճախականություններում` ապահովելով 20Մբ/վ միջին արագություն ընկերության LTE ցանցի ծածկույթի ողջ տարածքում։
Հարկավո՞ր է, արդյոք, փոխել սմարթֆոնը

Եթե ցանկանում եք օգտվել տեխնոլոգիայից հենց հիմա, ապա, հնարավոր է, ստիպված լինեք նոր սմարթֆոն գնել։

Սակայն ոչ բոլոր գաջեթների տերերը պետք է շտապեն փոխել հեռախոսը, քանի որ վերջին երկու տարում թողարկված սմարթֆոնների մոտ 300 մոդելներ այսօր արդեն ապահովում են VoLTE տեխնոլոգիա։

Մնացած օգտատերերի համար ծառայությունը կլինի ժամանակավորապես անհասանելի։ Ucom հայկական հեռահաղորդակցական ընկերությունն արդեն բանակցում է վենդորների հետ, որպեսզի նրանք նախատեսեն նման հնարավորություններ ծրագրային ապահովման հետագա թարմացումներում։

Блокнот Юком

Նախատեսվում է, որ բոլոր թարմացումները հասանելի կլինեն 6–8 ամսում։ Միակ «բայցն» այն է, որ այլ բաժանորդների հետ շփվելիս VoLTE–ի լիարժեք օգտագործման համար կպահանջվի, որպեսզի բոլոր օպերատորները սկսեն կիրառել VoLTE տեխնոլոգիա։

LTE բաժանորդի և 2G ու 3G–ից օգտվողների միջև կապի հաստատումը տեխնիկապես բարդ է։ Այդ պատճառով տեխնոլոգիայի նորմալ աշխատանքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր օպերատորները ներդնեն այն, իսկ 4G – ն դառնա ցանցերի գերիշխող սերունդ։
Բոլորը կապի մեջ են

Հայաստանում այսօր այդ տեխնոլոգիայից կարող են օգտվել միայն Ucom հեռահաղորդակցական ընկերության բաժանորդները, որը 2017 թ.–ի դեկտեմբերի 1–ից հայտարարել է VoLTE գործարկման մասին։

Блокнот Юком

Տեխնիկական արդիականացման շնորհիվ Հայաստանի բնակիչների մոտ 80%–ը կարող է օգտվել 4G+ ցանցից, իսկ մինչև 2018 թ.–ի ապրիլ ընկերությունը նախատեսում է բարձրացնել այդ ցուցանիշը` հասցնելով 98%–ի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի գրեթե ողջ տարածքում հնարավոր կլինի օգտվել նոր ու ժամանակակից տեխնոլոգիայից։–0–