420.75
4.19
394.07
+11
Եղանակը Երևանում
Հայ
17:00 | 13 Հունվարի 2017
Ինչպե՞ս դիմանալ սառնամանիքին
Տաք հագուստն առաջին կանոնն է

Հայաստանում անսովոր ցուրտ ձմեռ է։ Սնդիկի սյունն իջնում է մինչև մինուս 18, իսկ որոշ մարզերում նույնիսկ մինչև 25 աստիճան ցուրտ։ Ինչպե՞ս հագնվել այս սառնամանիքին չսառցակալելու համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն դիմանալ ցրտերին և չընկնել դեպրեսիայի մեջ։

Նախևառաջ, ցուրտ եղանակին պետք է տաք հագնվել։ Այստեղ պետք է մի կարևոր կանոնի հետևել` ցուրտ եղնակին պետք է հագնվել մի քանի շերտով, ընդ որում` ամենաերկար և ծավալով մեծ հագուստը հագնել վրայից։ Բացի այդ, հագուստը չպետք է կիպ գրկի մարմինը։

Ընտրելով ձմեռային վերնազգեստ` նախընտրությունը պետք է տալ անջրաթափանցիկ կտորներին։ Սառնամանիքին պարտադիր պետք է դրսում կրել տաք գլխարկներ, շարֆեր և ձեռնոցներ, ցանկալի է` բրդից։

Ձմեռային հագուստը հարկ է ընտրել անջրաթափանցիկ կաշվից և մեկ չափսով մեծ, որ հնարավոր լինի գուլպայով հագնել։

зима, холод, чай, кофе
Կալորիական սնունդ

Ճարպն ու կենդանական ծագման սպիտակուցային սնունդը ներքին էներգիայի գերազանց աղբյուր են։ Պետք է հիշել, որ սառնամանիքին տնից պետք է դուրս գալ նախաճաշելուց կամ ճաշելուց հետո։

индейка
Մի փոքր կծուն չի խանգարի

Ցուրտ եղանակին օգնության կգան սննդի կամ ըմպելիքների մեջ ավելացված սուր համեմունքները։ Օրինակ, թաք թեյին կարելի է ավելացնել մի կտոր կոճապղպեղ, սև պղպեղ, չիլի կամ կարմիր պղպեղ։ Սուր համեմունքներն օգնում են ուժեղացնել արյան շրջանառությունը և տաքացնել ամբողջ օրգանիզմը։

Եթե դուք օրվա մեծ մասը դրսում եք, ապա լավ կլինի վերցնել տաք թեյով թերմոս։ Ի դեպ, ինչպես պարզվել է, թեյը ցանկացած սպիրտային խմիչքից ավելի լավ է տաքացնում և թույլ է տալիս դիմանալ ցածր ջերմաստիճաններին։

специи, приправы

Ամրապնդիր իմունիտետդ

Լավ իմունիտետը ոչ միայն օգնում է դիմակայել զանազան վիրուսների և մրսածության, այլև ուժեղացնում է ամբողջ օրգանիզմի պաշտպանվածությունն ուժեղ ցրտերից։

Ցուրտ եղանակին պետք է հատուկ ուշադրություն տալ նրան, որ օրգանիզմը ստանա նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր օգտակար նյութերը։ Օգնության կգան մրգերը, բանջարեղենը, ընկուզեղենը, ձուկը, միսը, մեղրը, սոխը, սխտորը և վիտամիններով հարուստ այլ մթերքներ։

цитрус, апельсин, лимон, грейпфрут, лайм, фрукты
Տաքացրու բնակարանը

Ցուրտը կարող է անհարմարություն առաջացնել ոչ միայն դրսում, այլ նաև տանը։ Կարևոր է ոչ միայն տաքացնել տարածքը, այլ նաև անել այնպես, որ ջերմությունը դուրս չգա դռների և պատուհանների ճեղքերից։ Այդ իսկ պատճառով դեռ աշնանից պետք է փակել բոլոր անցքերը հատուկ նյութով։ Տանը ջերմությունը պահելու համար նաև կօգնեն խիտ կտորից վարագույրները։

семья, дом, тепло, камин
Գործի դրեք մարմինը

Շարժումը ոչ միայն կյանք է, այլ նաև էներգիայի և ջերմության աղբյուր: Սպորտը և ամենօրյա մարզանքները կօգնեն դիմակայել ցրտերին և ամրապնդել իմունային համակարգը: Ցրտի նկատմամբ զգայունությունը նվազեցնում է նաև ֆիտոթերապիան, կոնտրաստ ցնցուղը և հատուկ շնչառական մարզանքը: Գաղտնիք չէ, որ մարմնի ցրտահարության առաջին ազդանշանները ձեռքերն ու ոտքերն են: Որպեսզի վերջույթները չսառչեն, կարելի է ժամանակ առ ժամանակ մի քանի րոպե մերսել դրանք: Ուժեղ ցրտի ժամանակ փողոց դուր գալիս աշխատեք անընդհատ շարժվել: Ոչ մի դեպքում չի կարելի կանգնել մի տեղում:

Цахкадзор горнолыжный курорт, туризм.jpg
Իսկ եթե ամեն դեպքում սառել եք...

Եթե դուք, այդուհանդերձ, սառել եք, ապա վերադառնալով տուն, հանելով վերնահագուստը, փաթաթվեք տաք վերմակով այնքան ժամանակ, մինչև մարմնի ջերմաստիճանը չկարգավորվի: Տաքանալուց հետո գոլ ջրով ցնցուղ ընդունեք` աստիճանաբար ավելացնելով ջրի ջերմաստիճանը, որպեսզի մաշկը չվնասվի:

глинтвейн, напиток, питье
Մի' հուսահատվեք, առջևում գարուն է

Ցուրտ ձմեռն իր հմայքը ունեն: Օրինակ, կարելի է փաթաթվել տաք վերմակով և, բուխարու առջև նստած, ըմպել գլինտվեյն: Եթե բուխարի չկա, ապա ռոմանտիկ միջավայր կստեղծեն վառած մոմերը: Կարելի է բուրավետ խոտեր թրմել անուշահոտ մեղրով. դա հոյակամ ըմպելիք է սաունայից կամ ֆիննական բաղնիքից հետո: Ամեն դեպքում, ցուրտը մշտական չէ, և առջևում մեզ սպասում է գարունը, իսկ դա նշանակում է, որ հուսահատվելու և դեպրեսիայի մեջ ընկնելու իմաստ չկա:

весенние цветы