416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ
15:27 | 01 Օգոստոսի 2018
Ինչպես ձուկը ջրում. սկսնակ լողորդներին հետաքրքրող 6 հարցեր
Լողա՞լ, թե՞ չլողալ

Ամառվա տապին բոլոր մարդիկ ձգտում են մոտ լինել ջրին։ Շատերը փորձում են հանգստանալ ծովի, լճի ափին կամ գոնե լողալ մոտակա ջրամբարում, իսկ ոմանք էլ նախընտրում են այցելել լողավազան։ Մարդկանց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի. նրանք, ովքեր կարողանում են լողալ և նրանք, ովքեր չեն կարողանում։ Հատուկ այն մարդկանց համար, ովքեր շատ են ցանկանում սովորել լողալ և զգալ իրենց ինչպես ձուկը ջրում «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ընտրել է ամենատարածված հարցերը, որոնք սկսնակ լողորդները հաճախ տալիս են լողի մարզիչներին։

Плавание

Ո՞ր տարիքից կարելի է սովորել լողալ
Երեխաներին ավելի լավ է լողալ սովորեցնել 5–6 տարեկանում, քանի որ այդ տարիքում նրանց ավելի հեշտ է բացատրել` ինչ պետք է անել։ 5 տարեկանից ցածր երեխային ավելի դժվար է սովորեցնել լողալ, քանի որ նա ջրում շեղվում է ու տարվում խաղով։ Սակայն վաղ տարիքում երեխաներին լողալու համար որևէ հակացուցումներ չկան։

Плавание
Իսկ ի՞նչ կարող են անել մեծահասակները
Ցանկացած տարիքում կարելի է սովորել լողալ։ Խնդիրը միայն այն է, որ մեծահասակների մոտ կա վախի զգացում, այդ պատճառով լողալ սովորելիս կարևոր է հաղթահարել այդ վախը։ Եթե ձեր կողքին կա մարզիչ, որին դուք վստահում եք և լսում նրա ցուցումները, ապա սովորելու պրոցեսը կընթանա սահուն և ձեզնից մեծ ջանքեր չի պահանջի։

Плавание
Կա՞ն, արդյոք, հակացուցումներ, որոնց պատճառով մարդկանց չի կարելի զբաղվել լողով
Ցավոք, կան. ալերգիա, աչքերի հիվանդություն, պսորիազ, սրտի որոշ հիվանդություններ, հիպերտոնիա, մաշկային հիվանդություններ, էպիլեպսիա և այլն։ Այս հիվանդություններով տառապող մարդիկ պետք է խորհրդակցեն բժշկի հետ և ստանան տեղեկանք այն մասին, որ նրանց թույլատրվում է զբաղվել լողով։
Ճի՞շտ է, արդյոք, որ լողի միջոցով, կարելի է ազատվել որոշ հիվանդություններից

Ճիշտ է։ Լողը նպաստում է առողջության լավացմանը և բուժում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են աուտիզմը, մկանների դիստրոֆիան, սկոլիոզը, մանկական ուղեղային կաթվածը, ասթման։ Լողն արդյունավետ վերականգնողական միջոց է տարատեսակ վնասվածքների դեպքում։

Плавание

Անվտա՞նգ է լողալ հանրային լողավազաններում
Երևանյան լողավազանների վիճակը նորմալ է։ Նրանց մեծ մասը մասնավոր է, այդ պատճառով դրանց սեփականատերերը շատ ուշադիր են վերաբերվում լողավազանների վիճակին։ Ջուրը շուրջօրյա ֆիլտրվում է, լողավազանները համալրված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, անցկացվում են ջրի որակի լաբորատոր ստուգումներ։

Плавание 
Ստուգվու՞մ են, արդյոք, լողավազանները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից
Մասնավոր լողավազանների սեփականատերերը պարտադիր պայմանագիր են կնքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ լաբորատորիայում ջրի ամենօրյա ստուգման մասին։ Անալիզի արդյունքներից կախված` իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի ջրի որակը համապատասխանի նորմերին։ Բացի այդ, ժամանակակից լողավազանների ջուրը քլոր չի պարունակում, որից շատ լողորդների մոտ առաջանում է ալերգիա։ Քլորի փոխարեն ավելացնում են հատուկ հաբեր` ջուրը մաքրելու համար։

Плавание