415.63
4.18
390.04
+16
Եղանակը Երևանում
Հայ
18:17 | 07 Ապրիլի 2017
Ողջ ճշմարտությունը cashback–ի մասին
Ի՞նչ է cashback–ը
Cashback–ը բավականին լայն կիրառում ունի ողջ աշխարհում։ Այն հաճախորդի լոյալության բոնուսային ծրագիր է, որն օգտագործվում է բանկային բիզնեսում և առևտրի ոլորտում։ Cashback–ն ունի պարզ բանաձև. դրամական միջոցների վերադարձ առևտրի կետերում (խանութներ, գեղեցկության սրահներ, կինոթատրոններ և սպասարկման այլ ոլորտներ) ապրանքների դիմաց վճարելիս։

Տերմինն այդպես էլ թարգմանվում է` «կանխիկի վերադարձ»։ Հայաստանում այս համակարգն այդքան էլ տարածված չէ, ինչպես ողջ աշխարհում։ Մեզ մոտ գործող 17 բանկերից մոտ չորս բանկ է հաճախորդներին առաջարկում cashback։

Այսպես, Կոնվերս բանկը 2015 թ.–ից իր հաճախորդներին առաջարկում է այս բոնուսային ծրագիրը։ Հաճախորդները սկսում են աստիճանաբար գիտակցել cashback–ի առավելությունները։ Բանկն իր հաճախորդներից միշտ ստանում է հարցումներ cashback–ի հաջորդ ծրագրերի մասին, ինչը վկայում է նման ծրագրերի հաջողված և պահանջված լինելու մասին։
Ինչպե՞ս է դա աշխատում
Cashback–ը շատ պարզ է աշխատում։ Բանկի գործընկերային ցանցում ներառված խանութներում գնումներ կատարելիս քարտապանները հետ են ստանում ծախսած միջոցների մի մասը։ Բանկոմատից միջոցների հանումը, դրամական փոխանցումները և կանխիկացման այլ միջոցները չեն ներառվում cashback–ի ծրագրում։

Բանկը նախօրոք է որոշում cashback–ի պայմանները և սահմանում քարտի վրա միջոցների վերադարձի սահմանաչափը։ Cashback–ից կարելի է օգտվել կամ հատուկ պլաստիկ քարտի կամ բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտի միջոցով։ Ամեն ինչ կախված է բանկից և կոնկրետ ծրագրից։

Մասնավորապես, Կոնվերս բանկում բոլոր քարտապաններն, անկախ քարտի տեսակից կամ թողարկման ժամկետից, հնարավորություն են ստանում օգտվել cashback–ից։ Միաժամանակ cashback–ով քարտի սպասարկման միջնորդավճար չի գանձվում։
Որքա՞ն գումար է վերադարձվում և ի՞նչ կարելի է անել կուտակված գումարի հետ

Վերադարձվող գումարի չափը կամ տոկոսը կախված է բանկի կողմից իրականացվող ծրագրերից, առևտրի կետերի հետ գործընկերային պայմաններից և այդ ընկերություններում գործող զեղչերի համակարգից։ Ընդհանուր առմամբ, cashback–ի չափը որոշվում է գործընկերների հետ առևտրային համաձայնագրի հիման վրա։ Կոնվերս բանկում cashback–ի չափը, կախված ծրագրից և առևտրային կետից, հասնում է մինչև 50%–ի։ 

Ի՞նչ առավելություններ կարելի է ստանալ cashback–ից
Այն փաստը, որ առցանց գնումները իսկապես ավելի էժան են, քան կանխիկով վճարման դեպքում, չի կարող չուրախացնել։ Նման առավելություն են ստանում cashback–ից օգտվող քարտապանները։ Նրանք զեղչով են գնում ապրանքները կամ ծառայությունները։ Բացի այդ, հաճախորդի հոգեբանության տեսանկյունից cashback–ն ինքնին խնայողություն է։

Այսպես, օրինակ, Կոնվերս բանկի cashback–ի հաշվին քարտապանը ստանում է բոնուսներ յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց, որոնք հետագայում կարելի է փոխանակել գործընկերային խանութների ցանկում ներկայացված նվերներով կամ բանկի սպասարկման ոլորտներով։

Քարտապանները կարող են հետևել վերադարձվող գումարին և բոնուսներին քաղվածքի և օնլայն–բանկինգի միջոցով։ Սակայն բանկը դիտարկում է այնպիսի նախագծեր, որոնց միջոցով քարտապանները կստանան cashback–ի օգտագործման ավելի լայն հնարավորություններ, օրինակ` վարկի մարման, ավանդի համալրման կամ վերադարձվող միջոցների հաշվին կոմունալ ծառայությունների վճարման հնարավորություններ։
Ինչու՞ են բանկերն առատաձեռն, իսկ վաճառողները` գոհ
Մեծամասամբ cashback–ի հետ կապված բոլոր պարտավորությունները ստանձնում է բանկը։ Սակայն կրկին ամեն ինչ կախված է կոնկրետ ծրագրից և առևտրի կետերի հետ գործընկերության պայմաններից։ Բանկին կարճաժամկետ հեռանկարում միջոցների վերադարձը, բնականաբար, ձեռնտու չէ, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելացնում է քարտապանների թիվն ու բարձրացնում է բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը։ Այս համակարգն ուղղված է խթանելու, որպեսզի քարտապանները կատարեն անկանխիկ գործարքներ, ինչպես նաև բարձրացնում է քարտապանների կուլտուրան։ Միաժամանակ առևտրի և սպասարկման կետերը ստանում են նոր հաճախորդ և ավելանում է նրանց վաճառքը։

Կոնվերս բանկի cashback ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ConverseBanefits հատուկ էջում։

Ի՞նչ է նշանակում համատեղ նյութեր «Նովոստի–Արմենիա» կայքում >>