418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ
11:52 | 17 Փետրվարի 2020
Ինչպես կրճատել կապի ծառայությունների բիզնես ծախսերը Հայաստանում
Աննախադեպ ֆիքսված համար

Բջջային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ֆիքսված հեռախոսը, որը գրեթե բոլորս ունենք, շատերիս համար դարձել է պարզապես սարք, բայց իզուր։ 2019 թ.-ին Beeline-ը Հայաստանում հեղափոխական փոփոխություններ իրականացրեց ֆիքսված կապի ցանցում ինչպես B2C, այնպես էլ B2B հաճախորդների համար։ Ամբողջ ցանցի և ինտերնետի արդիականացումից բացի, հաճախորդները հնարավորություն ստացան օգտվել բազմաթիվ, ընդ որում` նախկինում անհասանելի ծառայություններից։ 

Երկար տարիներ կորպորատիվ հաճախորդների համար ֆիքսված կապի ծառայությունների ամսական սակագինը երկրում չէր փոխվում՝ մնալով 4,8 հազ. դրամի սահմաններում։ Հաճախորդը ստանում էր ստանդարտ սակագնային պլան՝ ծառայությունների հստակ փաթեթով, մասնավորապես՝ զանգեր Beeline-ի ֆիքսված ցանցի ներսում ՝ 360 րոպե տևողությամբ։ Ընդ որում, նա կարող էր օգտվել ծառայությունների լայն շրջանակից, բայց արդեն առանձին վճարի դիմաց։ 

Նոր տեխնոլոգիաներին, բջջային կապին, այլընտրանքային ֆիքսված ցանցերին, վիրտուալ ԱՀԿ-ներին և տարբեր ծառայությունների աճող պահանջարկին զուգընթաց Beeline- ն աննախադեպ առաջարկներ է մշակել B2B հատվածի  հաճախորդների համար: Օրինակ՝ այժմ կորպորատիվ հաճախորդների համար հասանելի է «Բիզնես» ֆիքսված կապի 3 սակագնային փաթեթ, որոնք, կախված հաճախորդի պահանջներից, թույլ են տալիս ակտիվացնել 4,9 հազ, 6,9 հազ, 9,9 հազ դրամանոց  փաթեթներ։ Այս սակագնային  փաթեթները թույլ են տալիս կատարել 450-ից մինչև 1,1 հազար րոպե զանգեր դեպի Հայաստանի և Արցախի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր, ԱՄՆ-ի, Կանադայի և Չինաստանի բոլոր ցանցեր, ինչպես նաև Ռուսաստանի Beeline ցանց։ 

Նման փաթեթը թույլ է տալիս հանգիստ զանգել սովորական ֆիքսված հեռախոսից։ Բացի դրանից, եթե Ձեր ընկերությունն ունի մասնաճյուղ կամ Դուք աշխատում եք մեծ գրասենյակում, որտեղ աշխատակիցներն ունեն ֆիքսված կապի իրենց հեռախոսահամարները, ապա Դուք չեք վճարում այդ համարների միջև կատարվող զանգերի համար։ Beeline-ի բացառիկ լուծումների շնորհիվ՝ Դդուք կարող եք միացնել դրանք «փակ խմբին», և նրանք անվճար զանգեր կկատարեն Ձեր կողմից արդեն վճարված ամսավճարի շրջանակում, քանի որ խմբի ներսում կատարվող զանգերի համար գումար չի գանձվի։ Ինչ վերաբերում է միջազգային ուղղություններով զանգերին, ապա այստեղ պետք չէ հիշել ինչ-որ դժվար կոդեր կամ սիմվոլներ՝ ավելի ցածր սակագնով զանգահարելու համար, քանի որ այժմ կարելի է զանգահարել սովորականի պես։ Փաստորեն, ֆիքսված հեռախոսը դադարում է լինել   միայն ձևական սարք գրասենյակի համար և արդեն ընձեռում է նոր հնարավորություններ, որոնցից Դուք կարող եք ակտիվորեն օգտվել։ Այդ ամենի հետ մեկտեղ B2B հաճախորդներին կգրավի նաև գին-առաջարկ-պահանջարկ  հարաբերակցությունը։ 

1 Беспрецедентный фиксированный номер билайн блокнот

Կոնվերգենտ, վիրտուալ, շահավետ ծառայություններ

Դուք գործարար եք և պետք է տեղափոխվեք նոր գրասենյակ։ Ձեզ անհրաժեշտ է Ձեր ֆիքսված հեռահոսահամարը, սակայն տեղափոխության պատճառով առաջանում են կապի հետ կապված խնդիրներ։ Կա շատ լավ լուծում, որը թույլ կտա ոչ միայն կարգավորել կապի հետ կապված խնդիրը, այլև զգալիորեն տնտեսել կապի ծառայությունների վճարը։ Վիրտուալ ԱՀԿ բիզնեսի համար ֆիքսված ցանցում. դա ոչ միայն ստանդարտ հեռախոսակապ է, այլև IP կապ։ Բացի այդ, Beeline–ը հնարավորություն է տալիս օգտվել նաև կոնվերգենտ ծառայություններից։ Դա նշանակում է, որ կորպորատիվ հաճախորդները կարող են բավականին ձեռնտու գնով ակտիվացնել IP հեռախոսակապը ֆիքսված արդիականացված ինտերնետով` միաժամանակ օգտվելով ծառայությունների ողջ շրջանակից։ Օրինակ, CRM ծառայությունները, որոնք թույլ են տալիս կապի մեջ լինել բոլոր հաճախորդների հետ, ձայնագրել բոլոր հեռախոսազանգերը, ապահովել հետադարձ կապի հնարավորություն և այլն։ Ամեն ինչ կախված է Ձեր բիզնես ոլորտից և կոնկրետ կարիքներից։ Ընդ որում, Beeline–ն արդեն մտածել է Ձեր փոխարեն, որպեսզի Դուք չվճարեք ավել գումար`միասնական  բաժանորդավճարի դիմաց ստանալով երկու ծառայություն մեկ փաթեթում` ինտերնետ և հեռախոսակապ։ 

2 Конвергентно виртуально экономно билайн блокнот

Ծախսերը վերահսկվում են

Որոշ ընկերությունների մոտ լինում է Bill շոկ, երբ ամսվա վերջում ստանում են աշխատակիցների հաշիվները կապի ծառայությունների համար։ Այս դեպքում անհարմար դրության մեջ են հայտնվում նաև աշխատակիցները, ովքեր ստիպված են լինում օգտվել երկու հեռախոսից` սեփական և կորպորատիվ` ուշադիր հետևելով հաշվեկշռին։ Beeline–ը գտել է լուծումը, թե ինչպես կարելի է օգնել հաճախորդներին կառավարել սեփական ծախսերը` նվազեցնելով դրանք։ Օգտվելով «Կորպորատիվ բյուջե» ծառայությունից`  B2B հաճախորդը կարող է իր հաշվեկշիռը կիսել երկու մասի` կորպորատիվ, որի համար վճարում է ընկերությունը, և անձնական, որի համար վճարում է աշխատակիցը։ Օրինակ, ընկերությունն աշխատակիցների համար ակտիվացրել է «Business» սակագնային փաթեթը` 5 հազար դրամով, որից նրանք օգտվում են։ Սակայն շատերին նման իրավիճակն անհարմար է, քանի որ նրանք ունեն սեփական համարը և չեն կարողանում միացնել երկրորդ քարտը կամ անհարմար է օգտվել միանգամից երկու հեռախոսից։ Նման իրավիճակում Beeline–ը հնարավորություն է տալիս հաշիվը բաժանել մեկ համարի վրա`դրանով ակտիվացնելով կորպորատիվ փաթեթ, որի համար վճարում է ընկերությունը։ Այդ փաթեթից դուրս օգտագործված ծառայությունների կամ լրացուցիչ ծառայությունների համար կվճարի բաժանորդը։ Արդյունքում և′ ընկերությունը, և′ աշխատակիցը գոհ կլինեն. ընկերությունն ամսվա վերջում լրացուցիչ ծախսերի հետ կապված խնդիրներ չի ունենա, իսկ աշխատակիցը ստիպված չի լինի արդարանալ։ Միաժամանակ օգտվելով հետվճարային սակագնային փաթեթից, որի համար վճարում է ընկերությունը` կարելի է զուգահեռ կատարել անձնական զանգեր` կանխավճարային տարբերակով ակտիվացնելով հավելյալ ծառայություններ։ Օրինակ, 2400 դրամով կարելի է ակտիվացնել համապատասխան հավելյալ ծառայություն և զանգել Եվրոպա։ Միաժամանակ ընկերությունը տեղեկատվություն չի ստանա ո′չ ծառայությունների մանրամասների, ո′չ էլ հաշիվների մասին։ Ընկերությունը կարող է տեսնել միայն կորպորատիվ ծախսերի մանրամասները` չստուգելով աշխատակցի անձնական հաշիվը։ Նա ինքնուրույն է կառավարում սեփական հաշվեկշիռը, անհրաժեշտության դեպքում ակտիվացնում է ծառայություններ, օգտվում է դրանցից, օրինակ` ռոումինգում, իսկ ընկերությունը չի ստուգի նրա ծախսերը և հաշվի հետ կապված պահանջներ չի ներկայացնի։ 

3 Расходы под контролем билайн блокнот

Բջջային սահմանաչափ

«Բջջային բյուջեն» ծախսերը տնտեսելու և հաշիվները կիսելու մեկ այլ հնարավորություն է։ Ընկերությունն աշխատակցի համար սահմանաչափ է որոշում, օրինակ` 5 հազար դրամ, որը սպառելով՝ վերջինս օգտագործած ծառայությունների համար արդեն պետք է ինքնուրույն վճարի։ Օրինակ, աշխատակիցն ակտիվորեն օգտվում է հեռախոսակապի ծառայություններից` միաժամանակ չցանկանալով մշտապես համալրել հաշիվը, այլ նախընտրում է վճարել այն ամսվա վերջում։ 

Այս դեպքում Beeline–ն ընձեռում է հաշիվը «կիսելու» հնարավորություն. ընկերությունը 5 հազ դրամ է վճարում, իսկ աշխատակցի կողմից սահմանված բյուջեն գերազանցելու դեպքում, վերջինս հետվճարային եղանակով ավելացած գումարը վճարում է ինքնուրույն։ 

Նման իրավիճակում վճարման հետ կապված խնդիր չի առաջանա, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում իր աշխատակիցների և հնարավոր ռիսկերի համար, հակառակ դեպքում կորպորատիվ համարը կարող է անջատվել։ 

4 Мобильный лимит билайн блокнот

«Իմ Ընկերությունը», իմ ծախսերը

Beeline–ի ևս մեկ` «Իմ Ընկերություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում վերահսկել ընկերության ծախսերը, և, համապատասխանաբար, տնտեսել հաշիվների վրա։ 

Այս բացառիկ ծառայությունը հնարավորություն է տալիս կորպորատիվ փաթեթում ներառել ցանկացած մարդու, ում ընկերությունն անհրաժեշտ է համարում ընդգրկել ծառայությունների ընդհանուր փաթեթում։ 

Նոր բաժանորդը կարող էակտիվացնել  միայն կորպորատիվ հաճախորդների համար հասանելի սակագնային փաթեթները։ Սա շատ հարմար է այն ընկերությունների համար, որոնք վճարում են ոչ բոլոր աշխատակիցների ծախսերը։  

Օրինակ, ընկերությունում աշխատում է 30 մարդ, բայց միայն 20–ի համար են վճարվում կորպորատիվ բջջային ծառայությունները։ Այս դեպքում մնացած 10 աշխատակիցները կարող են միանալ «Իմ Ընկերությունը» ծառայությանը և օգտվել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված հեռախոսակապից և սակագներից,  բայց հաշվի համար վճարել ինքնուրույն։  

Հնարավոր է նաև միացնել աշխատակիցների ընտանիքների անդամներին, եթե ընկերությունը դա անհրաժեշտ է համարում։

5 моя компания билайн блокнот