Քաղցր, հյութեղ, զովացնող ձմերուկը շոգի դեմ լավագույն դեղամիջոցն է։ Զարմանալի չէ, որ այն սիրում են թե մեծերը , թե փոքրերը։ Ձմերուկը հրաշալի կերպով ընդգրկվել է տարբեր սննդակարգերում, այն արդեն վաղուց և հաջողությամբ կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ որպես հրաշալի ջերմիջեցնող և միզամուղ։ Սակայն ինչպե՞ս ճիշտ ընտրել ձմերուկը։ Այս առումով խորհուրդները շատ են, որոշներն անգամ հակադարձ համեմատական են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է հավաքել այդ յուրօրինակ պտղի ճիշտ ընտրության ամենափորձված խորհուրդները, որպեսզի ընթերցողները չսխալվելու և անհաջող ընտրության պատճառով տրամադրությունը չփչացնելու ավելի մեծ հնարավորություն ունենան։
