414.38
6.73
406.61
+27
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձորում գողության փորձի և ոստիկանների նկատմամբ սպանության փորձի գործով ձերբակալվածներ կան

12:38
01 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վանաձորում գողության փորձի և ոստիկանների նկատմամբ սպանության փորձի գործով երեք անձ է ձերբակալվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի երեք բնակիչ:

Կրակոցներ Վանաձորում. բնակարանային գողերը կրակել են ոստիկանների ուղղությամբ>>

Նախնական քննության տվյալներով՝ երեք անձ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկը:

Նշված գողության վերաբերյալ ստացված ահազանգով օպերատիվ խմբի կազմում դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ 2 աշխատակից և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, ովքեր բնակարանում հայտնաբերել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց, որի պատճառով վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել և կրակել են իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող, քրեական հետախուզության բաժանմունքի 2 աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ 2016 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ,  հարցաքննվել մի շարք վկաներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ առերևույթ հանցագործությունները կատարելու կասկածանքով հունվարի 30-ին ձերբակալվել են  Լոռու մարզի բնակիչներ, 1993թ. ծնված  Ռ.Ռստակյանը, 1991 թ.  ծնված Ա.Սարգսյանը  և 1992թ. ծնված Ա.Գալստյանը:

Հայտնաբերվել և առգրավվել է  հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
26 Հուլիսի 2022
Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
Վանաձորի ԲԿ-ում բարդ վիրահատության արդյունքում վերականգնվել է 5-ամյա փոքրիկի մատների շարժունակությունը
11:37
10 Հունիսի 2022
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա (ՎԻԴԵՈ)
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա. ՎԻԴԵՈ
11:15
09 Հունիսի 2022
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:56
03 Հունիսի 2022
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
13:06
27 Ապրիլի 2022
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
13:45
21 Ապրիլի 2022
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
15:02
30 Մարտի 2022
Հայ աշակերտները ոսկե մեդալի են արժանացել ՌԴ-ում անցկացվող «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում
Հայաստանը ներկայացրել են Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը
23:37
07 Մարտի 2022
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ. ՖՈՏՈ
21:22
01 Մարտի 2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել (ՖՈՏՈ)
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել. ՖՈՏՈ