416.73
4.22
388.6
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանյան փողոցները` բարելավված ցայտաղբյուրներով Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ (ՖՈՏՈ)

16:38
18 Հոկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առանձնահատուկ կարևորելով բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործելու խնդիրը` Երևանի կոնյակի գործարանը ավարտեց, ամռանը մեկնարկած, մայրաքաղաքի ցայտաղբյուրների փականներով կահավորման աշխատանքները։

Կատարված ուսումնասիրության համաձայն` փականներով կահավորված յուրաքանչյուր ցայտաղբյուրի մասով ջրի օգտագործումը միջինում նվազել է շուրջ 10 անգամ, որի արդյունքում 250 ցայտաղբյուրների մասով ջրի ամսական ընդհանուր տնտեսումը գերազանցում է 23 միլիոն լիտրը: Հաշվի առնելով ջրի նման աննպատակ կորուստները, որոնք արձանագրվում են անդադար հոսող ցայտաղբյուրներից, որոշվեց կատարել հարյուրավոր ցայտաղբյուրների վրա նոր փականների տեղադրում, որոնք կկառավարվեն կոճակի սեղմումով:

ЕКЗ.jpg

Բնապահպանական կայունությունն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ այն կարևոր արժեքներից է, որին «Պեռնո Ռիկար» ընկերությունը դավանում է հիմնադրման առաջին իսկ օրվանից։ Ավելին, համաշխարհային օվկիանոսի նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը դեռևս 1966 թվականին արտացոլվեց «Պեռնո Ռիկար» խմբի հիմնադիր Պոլ Ռիկարի կողմից ստեղծված Օվկիանոսագիտության ինստիտուտի լայնածավալ գործունեության մեջ։ Ուստի խորհրդանշական է, որ լինելով «Պեռնո Ռիկար» խմբի անդամ, Երևանի կոնյակի գործարանը իրականացրեց բնապահպանական այս ծրագիրը ի նշանավորումն ինստիտուտի 55-ամյա հոբելյանի և յուրօրինակ հարգանքի տուրք մատուցեց բնապահպանական աշխատանքի բոլոր այն նվիրյալներին, որոնք դեռևս տասնամյակներ առաջ իրենց համարձակությամբ և առաջադիմական մտածելակերպով ձևավորել և հանրության շրջանում սերմանել են բնապահպանական օրակարգ։

Նոր փականներով ցայտաղբյուրները տեղակայված են Երևանի տարբեր համայնքներում: Չի իրականացվել միայն մշակութային արժեք ներկայացնող ցայտաղբյուրների ձևափոխումը` պահպանելու համար Երևանի այն դիմագիծը, որը կերտել են ցայտաղբյուրներն իրենց ներկայությամբ։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները