ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։
Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոփոխությունները միտված են Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության բարձրացմանը:
Загружается новость ... "Лево"
«2015 թ.-ի մայիսից ամսական պատվովճարը բարձրացվել էր մինչև 50 հազար դրամ, մենք առաջարկում ենք կրկնակի ավելացնել այն և հասցնել մինչև 100 հազար դրամ, ինչի համար լրացուցիչ կպահանջվի 47 մլն դրամ», - ասաց Բաթոյանը:
Նա նշեց նաև, որ փոփոխությունները ֆինանսական բեռ չեն դառնա պետբյուջեի համար և կիրականացվեն միջոցների տնտեսման հաշվին:
Ըստ նրա, 2019 թ.-ին պատվավոր վճարումներ կստանա 397 մարդ, ինչի համար պետբյուջեից կհատկացվի 286 մլն դրամ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թ.-ի օգոստոսի 1-ից:-0-