416.92
4.78
387.22
+26
Եղանակը Երևանում
Հայ

2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները (ՎԻԴԵՈ)

19:37
29 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անցնող 2021 թ.-ը բավականին հարուստ էր մշակույթի և սպորտի ոլորտներում հայ երիտասարդների ձեռքբերումներով և հաղթանակներով։

Որոշեցինք մեր ընթերցողներին պատմել դրանցից մի քանիսի մասին։

Երգչուհի Մալենա

Դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան զբաղեցրեց առաջին տեղը։ 14-ամյա Մալենան հավաքեց առավելագույն 224 միավոր՝ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականի և հեռուստադիտողների առցանց քվեարկության արդյունքում։ Մալենան հանդես եկավ 9-րդ համարի ներքո՝ ներկայացնելով «Քամի, քամի» ստեղծագործությունը։

Մալենայի դինամիկ ելույթում մասնակցում էր պարային անսամբլ, այն ուղեկցվում էր գունեղ շոուով: Հանդիսատեսը ողջունեց Մալենային բուռն ծափահարություններով: Այս հաղթանակի շնորհիվ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը կանցկացվի Երևանում։

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյան

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի, 14-ամյա Ադելիա Պետրոսյանը դարձավ գեղասահքի պատմության մեջ առաջինը, ով կատարեց երկու քառակի ռիթբերգեր։ Ադելիան այդ անհավանական հնարքը կատարեց Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի առաջնությունում ազատ ծրագրի ժամանակ։ Ադելիան զբաղեցրեց չորրորդ տեղը: Էթերի Տուտբերիձեի սանը ելույթի համար վաստակեց 160.68 միավոր, որից 93.20-ը՝ տեխնիկայի համար։

Երգիչ Xcho

20-ամյա Խաչո Դունամալյանի ստեղծագործությունները նվաճել են ռուսական չարթերը: 2021 թ.-ի վերջին նրա երկու ՝ «Вороны» և «Эскизы» երգերը Apple Music-ի թոփ 100-ում են։ Գերող արևելյան ռոմանտիկայի և մոդայիկ բիթերի շնորհիվ Xcho–ն հավաքում է միլիոնավոր դիտումներ սթրիմինգներում: YouTube-ում նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հավաքում է ավելի քան 2 մլն. դիտում։

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյան

Հայկական արմատներով ուկրաինացի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը գերթեթև քաշային կարգում պաշտպանել է WBA չեմպիոնական տիտղոսը: Նա 12 ռաունդանոց մենամարտում նոկաուտով հաղթել է պանամացի Լուիս Կոնսեպսիոնին։

Մարտը տեղի է ունեցել Կիևում՝ Դալլաքյանի նկատելի առավելությամբ մենամարտի ողջ ընթացքում։ Արդեն հինգերորդ ռաունդում Դալլաքյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ 9-րդ ռաունդում՝ հերթական նոկդաունից հետո, պանամացու անկյունայինը սրբիչ է նետել, և մրցավարը Դալլաքյանին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է շնորհել։ Արտյոմն այս մենամարտով 5–րդ անգամ պաշտպանել է տիտղոսը։

Դաշնակահարուհի Եվա Գևորգյան

Ռուսաստանաբնակ 17-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը դարձել է «Young Yamaha Artist»-ի միակ տիտղոսակիրն աշխարհում։ Նա տարբեր միջազգային մրցույթների մասնակից է և բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինի կողմից ընտրվել է Klavier-Festival Ruhr փառատոնի կրթաթոշակակիր։

2021 թ.-ին Եվան դարձել է Ռուսաստանի ազգային նվագախմբի առաջին համառուսական ընտրության Գրան պրիի դափնեկիր, ինչպես նաև հաղթել է Öschberghof Festival–ի դասական երաժշտության դաշնամուրային փառատոնում (Գերմանիա, 2021)։  

Ըմբիշ Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մալխաս Ամոյանն այս տարվա մայիսին նվաճել է երիտասարդների (Մ-23) Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ հոկտեմբերին դարձել է մինչև 72 կգ քաշայինների աշխարհի չեմպիոն։

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Ամոյանն իր քաշային կարգում գլխավորել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշը (UWW):

Դաշնակահար Տիգրան Համասյան

Ժամանակակից ջազի աստղ Տիգրան Համասյանն արժանացել է «Deutscher Jazzpreis 2021» մրցանակին և ճանաչվել Տարվա միջազգային արտիստ։ Նա միանգամից երկու մրցանակ է ստացել «Deutscher Jazzpreis»-ից իր վերջին «The Call Within» ալբոմի համար։

Համասյանը ծնունդով Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիից է, նա դաշնակահարների և կոմպոզիտորների բազմաթիվ մրցույթների հաղթող է։ Երաժշտություն է սովորել 3 տարեկանից, դպրոցական տարիներին արդեն ակտիվ ելույթ է ունեցել մեծահասակ երաժիշտների հետ։ Դրան հաջորդել են բազմաթիվ հաղթանակներ մրցույթներում՝ «Thelonious Monk» դաշնակահարների մրցույթը (ԱՄՆ), ջազ դաշնակահարների
մրցույթը Մոնտրոյում (Շվեյցարիա), առաջին մրցանակը «Jazz a Juan Revelations» մրցույթում
(Ֆրանսիա), կրկին առաջին մրցանակը Մոնակոյի ջազ դաշնակահարների մրցույթում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել