606.64
7.03
507.9
+31
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Սյունիքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ

14:47
12 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

«Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:

Ավելի վաղ ՊՆ–ն հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։–0–
Partners News
Թեմատիկ նյութեր
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:39
14 Հունիսի 2021
Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում արու եղնիկ է ծնվել.ՖՈՏՈ
10:15
13 Հունիսի 2021
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն.ՖՈՏՈ
12:07
03 Հունիսի 2021
Գորիսի ԲԿ–ում 5կգ քաշով տղա է ծնվել (ՖՈՏՈ)`
Գորիսի ԲԿ–ում 5կգ քաշով տղա է ծնվել.ՖՈՏՈ
13:59
01 Հունիսի 2021
Երևանում կորոնավիրուսով վարակված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ծննդկանը լույս աշխարհ է բերել առողջ բալիկ (ՖՈՏՈ)
Երևանում կորոնավիրուսով վարակված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ծննդկանը լույս աշխարհ է բերել առողջ բալիկ (ՖՈՏՈ)
11:32
28 Մարտի 2021
Հայաստանը տոնում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ
23:28
15 Մարտի 2021
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ (ՎԻԴԵՈ)
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ. ՎԻԴԵՈ
19:17
15 Մարտի 2021
Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում. ՖՈՏՈ
09:00
15 Փետրվարի 2021
Սկսվում է Առաջավորաց պահքը, ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
Սկսվում է Առաջավորաց պահքը,  ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
17:44
10 Փետրվարի 2021
Բացառիկ վիրահատություն Երևանում. նորածնի կոնքային հատվածից հեռացվել է երեխայի գլխից 2 անգամ մեծ գոյացություն (ՖՈՏՈ)
Բացառիկ վիրահատություն Երևանում. նորածնի կոնքային հատվածից հեռացվել է երեխայի գլխից 2 անգամ մեծ գոյացություն. ՖՈՏՈ
18:24
29 Հունվարի 2021
Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է (ՎԻԴԵՈ)
Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է. ՎԻԴԵՈ
17:42
29 Հունվարի 2021
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն
17:34
15 Դեկտեմբերի 2020
Հայաստան է վերադարձվել Նարեկ Սարդարյանը. նա դեռ ամռանն անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը
Հայաստան է վերադարձվել Նարեկ Սարդարյանը. նա դեռ ամռանն անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը