431.95
7.72
408.39
+32
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ փորձագետը հիմնավորել է հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղաման դնելու արգելքը

21:54
09 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Առողջապահության նախարարությունը հետազոտություններ է իրակացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ աղի օգտագործումը մեր բնակչության շրջանում բավական բարձր է:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը:

 Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հանդես էր եկել նախագծով, ըստ որի հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:

Загружается новость ... "Лево"

Մնացականյանի խոսքով՝ համաձայն ԱՀԿ-ի, կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալի սահմանված շեմը կրկնակի գերազանցում է՝ կազմելով 9.8 գրամ:

«Բնակչության 35%-ը ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Եվ սա շատ հաճախ անում են անգիտակցաբար, այսինքն առանց փորձելու, հասկանալու աղ ավելացնելու անհրաժեշտություն կա, չկա, միանգամից աղ են ավելացնում սննդին»,-ասաց Մնացականյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի կառավարության կողմից հաստատվեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղված ծրագիր, որի նպատակն է հասարակության մեջ զարգացնել առողջ ու ճիշտ ապրելու մշակույթը:

«Առողջ ապրելակերպի ռազմավարության հիման վրա իրակացնում ենք մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում դպրոցներում, հանրակրթական հաստատություններում նախատեսում ենք առողջ ապրելակերպ խմբակի պարտադիր առկայություն: Արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի վերանայենք ուսումնական հաստատությունների սանիտարական նորմերն ու ապահովենք դրանց արդիականացումը»,-ասաց մասնագետը:

 Փորձագետի խոսքով՝ ոչ վարակիչ հիվանդություններն ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառը: Այս առումով, հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:

«Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ուստի նոր կարգավորումները միտված են հենց այդ ռիսկերը նվազեցնելուն»,-եզրափակեց հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:37
10 Հունիսի 2022
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա (ՎԻԴԵՈ)
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա. ՎԻԴԵՈ
11:15
09 Հունիսի 2022
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:56
03 Հունիսի 2022
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
13:06
27 Ապրիլի 2022
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
13:45
21 Ապրիլի 2022
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
15:02
30 Մարտի 2022
Հայ աշակերտները ոսկե մեդալի են արժանացել ՌԴ-ում անցկացվող «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում
Հայաստանը ներկայացրել են Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը
23:37
07 Մարտի 2022
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ. ՖՈՏՈ
21:22
01 Մարտի 2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել (ՖՈՏՈ)
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել. ՖՈՏՈ
14:27
24 Փետրվարի 2022
33 տոննայանոց վագոնը քաշել է ճկույթով. Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել (ՎԻԴԵՈ)
Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել. ՎԻԴԵՈ