420.75
4.19
394.07
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիներն Իշխանասարից չե՞ն հեռացել, Վահե Հակոբյանը մանրամասներ է հայտնում

13:05
01 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված այն տեղեկությանը, թե ադրբեջանական զորքը հետ է քաշվել Իշխանասարից։

Նշենք, որ նախօրեին Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքել լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա: 

Վահե Հակոբյանը նշեց՝ այս պահին չունի նման տեղեկություն. «Իմ կարծիքով՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով, ըստ երևույթին, ադրբեջանցիները թաքնվել են, այդ իսկ պատճառով գյուղապետի վրա հղում պետք չէ անել։ Ես ենթադրում եմ։ «Պախկվել են» ասելով նկատի ունեմ՝ վիզուալ երևի չեն երևում, գյուղապետն էլ այդպիսի կարծիք ա կազմել...»։

Загружается новость ... "Лево"

Հարցին՝ հնարավոր չե՞ք համարում, որ կարող են հետ քաշվել Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հակոբյանը պատասխանեց. «Սոչիու՞մ, իսկ ի՞նչ ա եղել Սոչիի վերջին հանդիպմանը, ինչի՞ պիտի հետ քաշվեն։ Իրանք տեսնում են, որ իրանց դիմաց մի թուլամորթ, անատամ անձնավորություն ա, ինչի՞ պիտի հետ քաշվեն»։

Լրագրողները մեջբերեցին նաև ՀՀ ԱԺ պաշտպանոթյան և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն խոսքը, որ, հնարավոր է, հետ են քաշվել դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Իսկ դուք գիտե՞ք, որ ինչ-որ փաստաթուղթ ա ստորագրվել դրա մասին։ Ո՞վ ա էսօր հավատում Նիկոլ Փաշինյանին։ Էսօր ինքը կարող ա գնա, Սոչիում ասի՝ ես պատրաստ եմ ստորագրել։ Վաղը գնա Բրյուսելում ասի՝ ինձ ասում էին՝ ես պիտի ստորագրեմ, բայց ես չեմ ստորագրել, ես ստեղ կստորագրեմ...  ո՞վ ա իրա խոսքի վրա էսօր հիմնվում»։

Հակոբյանի խոսքով՝ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում։ «Ես չեմ հասցրել տեղեկություն ստանալ, թե հիմա ինչ է կատարվում էնտեղ, բայց համոզված եմ, որ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել։ Ինչի՞ դիմաց պիտի քաշվեն, մեր ՊՆ-ի՞ց վախեցան...»։

Լրագրողների այն հարցին, որ գուցե ռուսական կողմի պահանջո՞վ, ներքին պայմանավորվածությո՞ւն է եղել, որից նույնիսկ Հայաստանը տեղյակ չէ, Վահե Հակոբյանն ասաց, որ նա այդպիսի տեղեկություն չունի։

Սոչիի եռակողմ հանդիպման մասին

Նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման արդյունքում կողմերն ընդունեցին հայտարարություն, որով վերահաստատեցին 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Կողմերը նաև պայմանավորվեցին ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները