545.49
6.17
481.63
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար

23:52
26 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն)  ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: 

Վարկի շուրջ 50 տոկոսն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը  ընդլայնելու համար: Վարկային միջոցների մյուս մասն  ուղղվելու է կանաչ ծրագրերի, մասնավորապես,  էներգաարդյունավետության բարձրացմանն ու  Հայաստանում ածխածնային արտանետումների կրճատմանը նպաստող ծրագրերի իրագործմանը: 

ՕՊԵԿ միջազգային զարգացման Հիմնադրամի մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գործառնությունների գծով գլխավոր տնօրենի օգնական Թարեք Ալնասարի խոսքով. «Մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունն Ամերիաբանկի հետ` Հայաստանում ՓՄՁ-ների ու էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նոր գործիքների միջոցով, որոնք կօգնեն ապահովել ՓՄՁ-ներին շրջանառու կապիտալով, և կնպաստեն կայուն էներգետիկայի զարգացմանն ու տնտեսական դիմացկունությանը»: 

Հիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։  Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում (20 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):  Երկրորդ վարկը (25 մլն ԱՄՆ դոլար), որը տրամադրվել է հիմնադրամի առևտրի ֆինանսավորման գործառնությունների շրջանակում, նպաստեց Ամերիաբանկի միջազգային առևտրային պորտֆելի ընդլայնմանը: Նշված երկու վարկային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում ֆինանսավորում է ստացել ավելի քան 130 ձեռնարկություն: 

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց . «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամին մեր երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ ՓՄՁ ֆինանսավորումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է, և մենք ուրախ ենք կրկին միավորել ջանքերը մեր հաճախորդներին երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու համար: Հավատարիմ մնալով մեր կանաչ ռազմավարության ծրագրերին` ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվելու են էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը»: 

Նշենք նաև, որ Ամերիաբանկը 2009 թվականից ի վեր ֆինանսավորել է ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլարի նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում:    

OPEC-ի հիմնադրամի մասին

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համաշխարհային մանդատ ունեցող զարգացման միակ հաստատությունն է, որն անդամ երկրների միջոցներից ֆինանսավորում է բացառապես ոչ անդամ երկրներին: Հիմնադրամը համագործակցում է զարգացող երկրների և միջազգային գործընկերների հետ` միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում տնտեսական և սոցիալական աճը խթանելու նպատակով: ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամն ստեղծվել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից 1976 թվականին հստակ նպատակով` խթանել զարգացումը, ամրապնդել համայնքները և հզորացնել մարդկանց: Մեր աշխատանքը մարդակենտրոն է՝ ուղղվելով այնպիսի ծրագրերի, որոնք բավարարում են հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, էներգիան, ենթակառուցվածքները, զբաղվածությունը (հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում), մաքուր ջուրը և սանիտարահիգիենիկ պայմանները, առողջապահությունը և կրթությունը: Մինչ օրս ՕՊԵԿ-ի հիմնադրամն ավելի քան 22 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել ավելի քան 125 երկրներում իրականացվող զարգացման նախագծերի համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 187 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր տեսլականն այնպիսի աշխարհ է, որտեղ կայուն զարգացումն իրականություն է բոլորի համար: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ.3-րդ եռամսյակի արդյունքների բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Դեկտեմբերի 2021
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները (ՎԻԴԵՈ)
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները. ՎԻԴԵՈ
17:05
20 Դեկտեմբերի 2021
Ինչպես են մեր զինվորները նշում Մալենայի հաղթանակը
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորները նշում 14-ամյա Մալենայի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում. ՎԻԴԵՈ
15:56
19 Դեկտեմբերի 2021
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
Հայաստան է վերադարձել 10 գերի. հրապարակվել են նրանց անունները
18:23
08 Դեկտեմբերի 2021
ARARAT թանգարանը նախաձեռնել է ներառական ծրագիր՝ #ԶգաՍրտով (ՖՈՏՈ)
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցեր հաշմանդամություն ունեցող այցելուների համար․ՖՈՏՈ
17:04
28 Նոյեմբերի 2021
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը` Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռիվ». Զինվորի տան տղաների հուզիչ կատարումը`  Սպորտային պարերի աշխարհի առաջնությանը.ՎԻԴԵՈ
19:00
19 Նոյեմբերի 2021
Ցնցող լուսանկարներ Սևանա լճի հատակից (ՖՈՏՈ)
Ինչպիսի՞ն է Սևանա լճի հատակը, հրապարակվել են ցնցող լուսանկարներ.ՖՈՏՈ
15:15
18 Նոյեմբերի 2021
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում տեսախցիկը ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ.ՎԻԴԵՈ
14:37
29 Հոկտեմբերի 2021
Սայլակով տղան ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք ու վարում է առանց ոտքերի (ՎԻԴԵՈ)
Պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Անդրանիկը ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք.ՎԻԴԵՈ
12:59
27 Հոկտեմբերի 2021
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
15:44
01 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է նոր Travel show Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում կայացել է նոր Travel show–ի պրեմիերան, որը կոչվում է «Չեմ ուզում տուն գալ», այս անգամ ձեզ հետ բացահայտում ենք չքնաղ Լոռին.ՎԻԴԵՈ