ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ավանդույթի համաձայն ARARAT թանգարանը այս տարի ևս միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։
Այդ կապակցությամբ`մայիսի 20-ին, 21։00-ից մինչև 00։30 և մայիսի 21-ին, 21։00-ից մինչև 00։00 շրջայցերը կգործեն յուրաքանչյուր 30 րոպե պարբերականությամբ։
Դուք և Ձեր հյուրերը կկարողանաք անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և բացահայտել հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը և վարպետության նոր եզրերը:
Նշենք, որ օրվա խորհրդի կապակցությամբ կլինի նաև Երևանի կոնյակի գործարանի ֆասադային հատվածի հատուկ լուսավորում։
Նշենք, որ ARARAT թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում