412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Արտառոց դեպք Երևանում. 24-ամյա աղջկա թոքից հեռացրել են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկոկ (ՖՈՏՈ)

11:33
28 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 24-ամյա աղջկա թոքից հեռացրել են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկոկ։

Ինչպես հաղորդում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մամուլի ծառայությունը, 24 ամյա աղջիկը «Սուրբ Գրիգոր Լուսվորիչ» ԲԿ-ի ԻԹՎ բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտվել է։ Կատարված R-քննությամբ նկարագրվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր: Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն` 10.0x9.8սմ չափերի:

операция на легком

Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկկային բուշտ:

Վիճակը համամեմատական կայունանալուց հետո հիվանդը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Կատարված վիրահատությունն ընթացել է երկու փուլով:

Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել:

Загружается новость ... "Лево"

Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո հիվանդը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել:

Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում: Հիվանդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով: Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա հիվանդի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն, նշում են ԲԿ–ից:

операция на легком

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Հիվանդը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Հիվանդը դուրս է գրվել, նա ունի նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատության կարիք:

Վիրահատող բժիշներն են Տիգրան Խաչատրյանն ու Լևոն Մինասյանը։–0–

операция на легком

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ