418.04
4.21
392.6
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում

12:37
24 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ Կասկադի մոտ հին ծառերը կենսունակ չեն, ուստի նրանք ցանկանում են դրանք փոխարինել 8-10 տարեկան նոր տնկիներով։

Սակայն մայրաքաղաքի բնակիչները մտահոգություն են հայտնում։ Նրանք պնդում են, որ նոր տնկիները կտրվում են բարձրությամբ, ինչը նշանակում է, որ նրանք չեն մեծանա և ստվեր չեն գցի, կպահանջվեն տասնամյակներ, որպեսզի նրանք վերածվեն մեծ ծառերի։ Բնակիչներն առաջարկում են բուժել ծառերը կամ փոխարենը տնկել 15-20 տարեկան ծառեր։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2023 թվականի ընթացքում Երևանում 2500 ծառ կփոխարինվի նորերով, իսկ Եռաբլուր զինվորական պանթեոնում կտնկվի մոտ 4000 ծառ։

«Սա նորմալ գործընթաց է։ Նույնիսկ սաղարթախիտ ծառերը, որոնք թվում է, թե կանաչ են, չեն կատարում իրենց գործառույթը։ Նոր ծառերը ստեղծվում են հատուկ քաղաքային միջավայրի համար»,- ասաց նա։

Ավինյանը նշեց, որ Կասկադում կհայտնվեն սակուրաներ, որոնք իրենց չափերով, ֆունկցիոնալությամբ և արտաքին տեսքով կհամապատասխանեն համալիրին։ Փոխքաղաքապետը նաև կարծում է, որ Երևանում պետք է լինեն ծիրանենիներ։

«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն իր հերթին նշեց, որ սակուրաները կտնկվեն մոտ օրերս, իսկ մի քանի օրից ծառերն արդեն կծաղկեն։ Նրա խոսքով՝ 150 մլն դրամ է ծախսվել նոր ծառերի ձեռքբերման համար։

Նա ասաց, որ Սայաթ-Նովա պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից Տերյան փողոց ընկած հատվածում կնձնիները կփոխարինվեն կլոր սոսիներով, որոնք ավելի մեծ ֆունկցիոնալություն ունեն։

Կասկադի ծառահատումների շուրջ ծավալվող հասարակական դժգոհության կապակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն իր հերթին նշեց, որ Կասկադի ծառերը չեն հատվելու։ Նրա խոսքով, ծառերը կփոխարինվեն նոր տեսակներով, որոնք կիրականացնեն փոշու մաքրման էկո-ֆունկցիա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները