ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի բնակիչներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները գրանցեցին համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները:
Ինչպես նշվում է Չարենցավան համայնքի պաշտոնական կայքում, Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով տեղից շարժեց 4տ. 100կգ. քաշ ունեցող ավտոմեքենան: Իսկ Արթուր Սաքունցին հաջողվեց ատամներով քաշելով տեղից շարժել 12տ. քաշ ունեցող ավտոբուսը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ՌԵՍԶ նախարար Սամվել Շահրամանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Պրոֆեսիոնալ մարզիկներ ու բազմակի ռեկորդակիրներ Սաքունց եղբայրները հերթական ռեկորդը նվիրեցին Արցախի Հանրապետության հռչակման օրվան:–0–
Լուսանկարները ՝ Արցախի հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության