Դեկտեմբեր՝ մայիսին. Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
12:02
10 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի որոշ շրջաններում երկուշաբթի գիշերը ձյուն է տեղացել:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակել է Տավուշի մարզի գյուղերից մեկի լուսանկարը, որն ամբողջությամբ պատված է ձյունով:
«Գարուն ա, ձուն ա արել։ Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, 10.05.2021», - գրել է Սուրենյանը՝ նշելով, որ լուսանկարի հեղինակը Հովհաննես Դավթյանն է:
Օգտատերերը միանգամից հիշեցին, որ մեկ տարի առաջ առավել ինտենսիվ ձյուն էր տեղացել Աշոցքում:
Այլ օգտատերեր հրապարակել են Հայաստանի մյուսի շրջանների ձյունապատ լուսանկարները՝ Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի:
Նախօրեին Սուրենյանը հաւյտնել էր, որ մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամաբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում է ձյան տեսքով:
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները