416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը

14:55
13 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է սահմանագոտում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանի ԶՈւ–ն առաջ է շարժվել Գեղարքունիքի Շորժա և Վարդենիս բնակավայրերում։ Նախօրեին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը հերքել է այդ տվյալները, ինչպես նաև Տավուշում առկա լարվածության մասին խոսակցությունները։

«Սահմանագծի փոփոխությունից հետո կան տեղեր, որտեղ շատ բարդ բնակլիմայական պայմաններ են ու ռելիեֆ, և որոշ հատվածներում հակառակորդը չի իրականացրել տեղակայման գործընթաց։ Հիմա եղանակային պայմանները փոխվել են,  նրանք իրականացնում են այդ պրոցեսը։ Մեր ԶՈւ–ն հետևում է, որպեսզի (ադրբեջանցիները) առաջ չգան իրենց տեղակայման վայրից», – պարզաբանեց Սանոսյանը։

Նա հայտարարեց, որ Հայաստանի պետական սահմանը պահպանվել է։ Նրա խոսքով, 1–2 տեղում սահմանն անցնում է լանջով, հայկական կողմը պնդում էր, որ հակառակորդը պետք է տեղակայվի ոչ թե այդ հատվածում, այլ ավելի հեռու, բայց հիմա այդ հարցն արդեն կարգավորվել է։

«Սահմանի երկայնքով «նստել ենք» և մենք, և նրանք», – ասաց նա` պատասխանեով այն հարցին, թե ում վերահսկողության տակ են հիմա այդ 1–2 վիճահարույց հատվածները։

Загружается новость ... "Право"

Մարզպետը հայտարարեց, որ լարվածություն չկա, իսկ բնակիչները մեծամասամբ մտահոգություն են հայտնում «տարածվող կեղծ լուրերի հետևանքով»։

«Երեկ ես մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, այն հատվածում որտեղ այդ աշխատանքներն են։ Մեր ԶՈւ–ն այնտեղ է, աշխատում են, կան քարտեզներ։ Դա նույն գործընթացն է, ինչ եղել է նոյեմբեր–դեկտեմբերին», – վստահեցրեց Սանոսյանը։

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի շփման գիծը Սյունիքում և Գեղարքունիքում երկարացել է մոտ 500կմ–ով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները