421.65
4.55
388.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայ աշակերտները ոսկե մեդալի են արժանացել ՌԴ-ում անցկացվող «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում

15:02
30 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։

«Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, մասնակցելով «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգին, արժանացել է ոսկե մեդալի՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը։

Ջերմոցի ղեկավարման համակարգը, հաշվի առնելով հողի չորության աստիճանը և արտաքին եղանակային պայմանները, օգտագործելով մուտքագրված կարգավորումները, ավտոմատ ջրում է հողը, հովացնում ջերմոցի օդը կամ միացնում ջեռուցում։ Համակարգը նաև գրանցում է աշխատողների մուտքի և ելքի ժամանակը՝ ներկայացնելով դրա մասին տվյալներ։ Գրանցվում և պահպանվում են նաև ջրելու ժամանակի վերաբերյալ տվյալները։ Ջրի պաշարի ոչ բավարար լինելու դեպքում ավտոմատ էլեկտրոնային նամակ է ուղարկվում նախօրոք մուտքագրված հասցեին։ Հնարավոր է հեռավար հետևել ջերմոցի աշխատանքին և ղեկավարել այն։ Ղեկավարման ծրագիրը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։

Մրցույթի շրջանակում կազմակերպվել են առցանց էքսկուրսիաներ Վորոնեժում գտնվող տարբեր գործարաններ և արտադրամասեր, որտեղ ստեղծվում և կիրառվում են ռոբոտներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:06
26 Մայիսի 2024
Հեղեղված Ալավերդիից տարհանված հղին ծննդաբերել է
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար
12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ