422.28
5.02
388.48
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)

22:34
06 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները «Փի Էս Այ» ընկերության աջակցությամբ և ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ համագործակցությամբ ստեղծել են մարդու առողջահոգեբանական վիճակը և հոգնածության աստիճանը որոշող թվով 8 նոր՝ SFCO (Single-layer Flat-Coil-Oscillator) սենսորներով գործող «Ստաբիլոգրաֆ» բժշկական սարք։

Վերլուծելով սարքի 4 դիրքի և 4 տատանումների տվիչներից ստացված ազդանշանների հաճախային ու ժամանակային վարքը՝ հնարավոր է գնահատել մարդու նյարդահոգեբանական և հենամկանային համակարգերի վիճակը:

Стабилограф .jpg

Մեծ զգայունությամբ օժտված և աննախադեպ լայն հաճախային տիրույթով գործող նոր «Ստաբիլոգրաֆը» կարող է ունենալ շրջադարձային նշանակություն ախտորոշման մի շարք բնագավառներում։ Կիրառման ոլորտներն են՝ բժշկություն՝ նյարդաբանական զննում, հետինսուլտային ռեաբիլիտացիա, վեստիբուլյար ապարատի խախտումների բուժում, սպորտ/ֆիթնես՝ հոգնածության աստիճանի և մկանային ծանրաբեռնվածության մոնիթորինգ, օդաչուների/մեքենավարների նախուղերթային զննում և այլն: «Սարքի մրցակցային առավելություններից են բարձր զգայունությունը, շրջապատի ռադիոհաճախային աղմուկների «արհամարումը», արդյունքների քանակական ներկայացումն ու հեռահար դիագնոստիկայի հնարավորությունը», - նշեց սարքը մշակող, ստեղծող և հետազոտող խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Սենսորային Տեխնոլոգիաների» ժամանակավոր կոլեկտիվի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գևորգյանը:

«Ստաբիլոգրաֆ» սարքը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման և «Փի Էս Այ» («PSI» LLC, www.psi.am) ընկերության ֆինանսական ու բազմակողմանի տեխնիկական աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ «Global Innovations, Inc.» (GII) ընկերության հետ միջազգային համագործակցության արդյունքում։ Հայկական «Փի Էս Այ» ընկերությունն ԱՄՆ «Global Innovations, Inc.» ընկերության հետ սերտ համագործակցությամբ սկսել է ստեղծված բժշկական ախտորոշող, սկզբունքորեն նոր «Ստաբիլոգրաֆ» սարքի միջազգային առևտրայնացման գործընթացը։

«Ստաբիլոգրաֆ» բժշկական ախտորոշող սարքի բազմակողմանի փորձարկման արդյունքները կտպագրվեն ԱՄՆ «Review of Scientific Instruments» (AIP) ամսագրում 2023թ.։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր
23:13
15 Սեպտեմբերի 2022
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
12:25
23 Օգոստոսի 2022
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում