ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մշտական բնակչության թիվը, այս տարվա տվյալներով, 2020թ.–ի հունվարի 1–ի դրությամբ, կազմել է 2մլն 959,5 հազար մարդ։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հայաստանի բնակչության թիվը 2020թ.–ի հունվարի 1–ի դրությամբ, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5,6 հազար մարդով։
Քաղաքում բնակվող մարդկանց թիվը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 1մլն 892,1 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1մլն 84 հազար մարդ։ Գյուղական բնակչության թիվը կազմում է 1 076,6 հազար մարդ։–0–