430.54
7.67
408.56
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի դպրոցներում նոր դասընթաց կներդրվի, այն պարտադիր է լինելու

15:16
23 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշել է, որ պետք է ապահովել հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի լիարժեք մուտքը:

«2013 թվականից այդ ուղղությամբ տարբեր փուլերով աշխատանքներ տարվել են՝ խմբակի, դասղեկական ժամի ձևաչափով: Վերջերս վերանայվեց հանրակրթական պետական չափորոշիչը, այսօր արդեն փորձնական ծրագիր է իրականացվում Տավուշի մարզում, ըստ որի, խմբակի ձևաչափով մասնագիտական կողմնորոշման դասընթացը դառնում է պարտադիր 7-րդ դասարանից սկսած, կշարունակվի մինչև 12-րդ դասարան»,-ասել է Կարախանյանը, հաղոդում է «Արմենպրեսը»

Նրա խոսքով՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու պարագայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման դասընթացը պարտադիր դարձնել հանրապետության բոլոր դպրոցների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրել է, որ մասնագիտական կողմնորոշման դասընթացը լիարժեք ներդնելով՝ իրենք ակնկալում են տվյալ ուղղությամբ միասնական մոտեցմամբ աշխատանք, խնդիրների լուծում, արդյունքների գնահատում:

«Այսօր մենք խոսում ենք առանձին փոքր ծրագրերի մասին այս կամ այն մարզում, բայց ակումբների մեթոդաբանությամբ դասընթացի միասնական ներդնումը մեզ հնարավորություն կտա դպրոցական միջին տարիքից պատկերացումներ տալ աշխատաշուկայի մասին, վերաբերմունք ձևավորել աշխատանքի, կարիերան ճիշտ ու արդյունավետ պլանավորելու վերաբերյալ: Մասնագիտության ընտրությունը ոչ միայն անձի խնդիրն է, այլև համայնքի, տնտեսության, երկրի»,- ասել է Հայկուհի Գևորգյանը:

Հանրակրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ առանձին ծրագրերը տալիս են իրենց արդյունքները: 2021-2022 ուսումնական տարվա ավարտին միջին մասնագիտական ուսումնասական հաստատությունների շրջանավարտների 40 տոկոսն իր մասնագիտությամբ գտել է աշխատանք: Այս ցուցանիշը երեք տարի առաջ 8 տոկոս էր կազմում: Հայկուհի Գևորգյանի խոսքով՝ սա կրթություն-աշխատաշուկա կապը ցույց տալու լավ ցուցիչ է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:37
10 Հունիսի 2022
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա (ՎԻԴԵՈ)
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա կա. ՎԻԴԵՈ
11:15
09 Հունիսի 2022
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
Բարի և ուրախ լուր Արտաշատի ԲԿ-ից. լույս աշխարհ են եղել Քաշաթաղից տարհանված ընտանիքի 12-րդ և 13-րդ զավակները
12:33
06 Հունիսի 2022
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ աշակերտների կողմից նախագծված սարքը կուղարկվի տիեզերք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:56
03 Հունիսի 2022
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևը դուրս գրվեց ԲԿ-ից և տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
13:06
27 Ապրիլի 2022
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
13:45
21 Ապրիլի 2022
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
15:02
30 Մարտի 2022
Հայ աշակերտները ոսկե մեդալի են արժանացել ՌԴ-ում անցկացվող «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում
Հայաստանը ներկայացրել են Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը
23:37
07 Մարտի 2022
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ. ՖՈՏՈ
21:22
01 Մարտի 2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել (ՖՈՏՈ)
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել. ՖՈՏՈ
14:27
24 Փետրվարի 2022
33 տոննայանոց վագոնը քաշել է ճկույթով. Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել (ՎԻԴԵՈ)
Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել. ՎԻԴԵՈ