ARARAT–ի շարքի մեջ բացառիկ ARARAT Apricot–ն ավանդույթների և վարպետության նոր արևային բեկումն է։ ARARAT Apricot–ը ստեղծված է 6 տարվա հնացման ARARAT կոնյակի հիմքով, որի օրգանոլեպտիկ հարստությունը լրացված է ծիրանի նուրբ համով։
130 տարվա պատմության մեջ առաջին անգամ ARARAT–ի կոնյակագործներն իրենց անգերազանցելի վարպետությունը կիրառել են ամբողջովին անսպասելի և Հայաստանի խորհրդանիշերի` ARARAT կոնյակի և ծիրանի առավել նրբագեղ համադրության մեջ։ Նման համադրության ներդաշնակությունը կանխորոշված էր պատմությամբ, քանզի լեգենդար հայկական կոնյակը, բծախնդրորեն հետևելով ավանդույթներին և պահպանելով անվերապահ վավերականությունը, չէր կարող չմիավորվել Արարատյան դաշտավայրի ամենաառատաձեռն պարգևներից մեկի` ծիրանի հետ։
Հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանում աճող այս բացառիկ միրգն աշխարհում հայտնի է որպես «Prunus Armeniaca» (լատ.) կամ «Հայկական սալոր», ինչի մասին բազմիցս հիշատակվել է ինչպես ականավոր պատմաբանների, այնպես էլ հռոմեացի հրամանատարների վկայություններում։
Համային նոր չափանիշ սահմանող 35% թնդությամբ ARARAT Apricot–ն ունի անսպասելիորեն փափուկ համ, որտեղ կոնյակի ավանդական օրգանոլեպտիկ հատկանիշները նրբագեղորեն զարդարված են ծիրանի երանգներով։
«Հայտնի ապրանքանիշերի կողմից համային եզրերի ընդլայնումը ոլորտի զարգացման նոր ուղղությունն է։ ARARAT–ը` որպես ամբողջ աշխարհում առավել հայտնի հայկական կոնյակ, չէր կարող ետ մնալ այս համաշխարհային միտումից։ Եվ իհարկե, մեր առաջարկը պետք է լիներ առավելագույնս աութենտիկ և ամենաքմահաճ սպառողի պահանջներին համապատասխանող», – նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին։
Նրա խոսքով, այս նորարարական հավաքածուի նոր արտադրանքի ստեղծման համար մոտ երկու տարի պահանջվեց, քանի որ չնայած ARARAT կոնյակների և ծիրանի ակնհայտ ներդաշնակությանը, կարևոր էր գտնել համադրություններից ամենանրբագեղը։
«Շնորհիվ մեր վարպետների փորձի և սրտատրոփ վերաբերմունքի, որով նրանք աշխատել են այս արտադրանքի վրա, մենք այսօր ներկայացնում ենք հայկական առատաձեռն բնության մեր մեծարանքը` լեգենդար հայկական կոնյակի ամբողջովին նոր համային եզրը, որն արժանվույնս կգնահատեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում», – ասել է Բերիաշվիլին։
Ռուսաստանի տարածքում ARARAT ապրանքանիշի պատասխանատու Pernod Ricard Rouss–ի մարկետինգ–մենեջեր Զարինա Մելովան իր հերթին նշել է, որ այս խմիչքը համապատասխանում է համաշխարհային միտումներին։ Սեպտեմբերին ռուսական շուկայում այս խմիչքի հետ մեծ հույսեր են կապելու։
«Մեր սպառողը շատ լավ ծանոթ է ARARAT ապրանքանիշին, նրա արժեքներին, վարպետությանն ու ավանդույթներին։ Եկել է պահը, երբ մեր սպառողները պատրաստ են նոր համ փորձել։ Այս խմիչքի դրական կողմերից է այն, որ դրա օգնությամբ մենք պատրաստվում ենք գրավել երիտասարդների ուշադրությունը։ ARARAT Apricot–ն իսկապես արժանի է մեծ գնահատականի` հիանալի համ, այն հեշտ է ըմպել և կարելի է կերտել հիանալի պահեր», – նշել է Մելովան։
Խմիչքը կարելի է վայելել ինչպես մաքուր, սառեցված տեսքով, այնպես էլ վառ ներկապնակի թարմեցնող կոկտեյլների միջոցով, որոնք մշակվել են հատուկ ARARAT Apricot–ի համար։ Բոլոր կոկտեյլների բաղադրատոմսերը հասանելի են այստեղ` www.araratbrandy.com։–0–