425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1մլրդ դրամի ոսկյա ձուլակտորներ (ՎԻԴԵՈ)

12:57
21 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՊԵԿ–ից նշում են, որ ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14․01․2021թ-ի թիվ N 35-Ն) որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը ։

«ՄԴՊ Զվարթնոց բաժնի աշխատակիցները պետական սահմանին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխել են ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող՝ (ԱՏԳ ԱԱ 7108 ծածկագրին դասվող) ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք: Ձուլակտորների ընդհանուր քաշը 48,5 կգ է, արժեքը՝ 1 միլիարդ ՀՀ դրամ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով (Մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը) կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ միասին տրամադրվել նախաքննական մարմին: Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ