553.88
6.71
478.27
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հայհոյելը կամ ծանր վիրավորելը քրեորեն պատժելի կդառնա

20:13
30 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պատժաչափ սահմանել անձին ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար: 

Загружается новость ... "Лево"

Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որ հայհոյանքի միջոցով օգտագործել են վիրավորանք, այլ այն կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և հասարակությունից հայհոյանքը՝ որպես արժանապատվությանը առավել ծանր հասցնող երևույթ, պետք է վերացվի:

Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով  սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Պատգամավորը շեշտեց՝ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ թե ամբողջ վիրավորանքը քրեականացնել, այլ այն սահմանափակվել է բացառապես հայհոյանքով և հայհոյանքին համարժեք՝ անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքերով:-0-

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:08
22 Սեպտեմբերի 2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա.ՎԻԴԵՈ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
15:44
01 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է նոր Travel show Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում կայացել է նոր Travel show–ի պրեմիերան, որը կոչվում է «Չեմ ուզում տուն գալ», այս անգամ ձեզ հետ բացահայտում ենք չքնաղ Լոռին.ՎԻԴԵՈ
13:30
31 Օգոստոսի 2021
Ժպիտն ու արցունքները միահյուսվում են. Երևանում առաջին դասարանցիներն առաջին անգամ մուտք գործեցին գիտելիքի աշխարհ (ՖՈՏՈ)
Ժպիտն ու արցունքները միահյուսվում են. Երևանում առաջին դասարանցիներն առաջին անգամ մուտք գործեցին գիտելիքի աշխարհ.ՖՈՏՈ
12:32
24 Օգոստոսի 2021
Պուտինի հրամանով հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
Պուտինը հայտնի սրտաբան–վիրաբույժ Բագրատ Ալեքյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
11:54
16 Օգոստոսի 2021
Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  Աշխարհագրության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի, օլիմպիադային մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից
19:37
11 Օգոստոսի 2021
Հայաստանը` զբոսաշրջիկների աչքերով (ՖՈՏՈ)
Ընտրել ենք Instagram–ում զբոսաշրջիկների կողմից հրապարակված 5 լուսանկար, որոնք ներկայացնում են հայոց հողի բնության և ճարտարապետության գեղեցկությունը.ՖՈՏՈ
19:37
09 Օգոստոսի 2021
Հայաստանի թոփ 10 ամենահետաքրքիր կադրերը Instagram-ից (ՖՈՏՈ)
Ընտրել ենք Հայաստանի բնական գեղեցկությունը ներկայացնող 10 լուսանկար, որոնց շնորհիվ կարելի է առանց տնից դուս գալու այցելել մեր լեռնային երկրի տարբեր վայրեր.ՖՈՏՈ
12:18
05 Օգոստոսի 2021
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, պարկը կհամալրվի 211 նոր ավտոբուսներով
Առաջիկայում Երևանում կլինի մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի, վճարելու ենք քարտերով
12:37
04 Օգոստոսի 2021
Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով
Երևանում բարեհաջող վիրահատվել է բնածին ծանր արատ ունեցող նորածին.մայրը հղիության ընթացքում երկու անգամ հիվանդացել է Covid-19-ով
11:19
03 Օգոստոսի 2021
Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:34
29 Հուլիսի 2021
Ապարանում նոր լեռնադահուկային համալիր կկառուցվի` ճոպանուղով, արհեստական ձնագոյացմամբ
Ապարանում նոր լեռնադահուկային համալիր կկառուցվի` ճոպանուղով, արհեստական ձնագոյացմամբ. ներդրումները կկազմեն մոտ 30մլրդ դրամ