410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում վետերաններից յուրաքանչյուրը կպարգևատրվի 300 հազարական դրամով

12:38
30 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի առթիվ վետերաններից յուրաքանչյուրը կստանա 300 հազարական դրամ։ 

Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Նա նշեց, որ պարգևատրումը մեկանգամյա է, այն տրամադրվում է որպես գնահատանք վետերանների ունեցած վաստակի և սոցիալական աջակցության միջոցառում։ 

«Տարեկան բյուջեում վերաբաշխում իրականացնելու միջոցով մենք 86 մլն դրամ ենք հատկացնում այս միջոցառմանը։ Քանի որ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված այս տարի Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներ չեն կազմակերպվելու, այս համեստ պարգևատրումը ևս մեկ անգամ կհիշեցնի վետերաններին, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում իրենց», – նշեց նախարարը։ 

Բաթոյանը նաև հիշեցրեց, որ 2019թ.–ից կրկնապատկվել է վետերանների ամսական պարգևավճարը` 50 հազար դրամից դառնալով 100 հազար դրամ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրեց, որ այսօր Հայաստանում կա պատերազմի 287 մասնակից, և որոշման արդյունքում նրանցից յուրաքանչյուրը կստանա 300 հազարական դրամ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում