635.31
7.06
522.37
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տոնում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

11:32
28 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): 

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:28
15 Մարտի 2021
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ (ՎԻԴԵՈ)
Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ. ՎԻԴԵՈ
19:17
15 Մարտի 2021
Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու համատարած ծաղկում. ՖՈՏՈ
09:00
15 Փետրվարի 2021
Սկսվում է Առաջավորաց պահքը, ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
Սկսվում է Առաջավորաց պահքը,  ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոնը
17:44
10 Փետրվարի 2021
Բացառիկ վիրահատություն Երևանում. նորածնի կոնքային հատվածից հեռացվել է երեխայի գլխից 2 անգամ մեծ գոյացություն (ՖՈՏՈ)
Բացառիկ վիրահատություն Երևանում. նորածնի կոնքային հատվածից հեռացվել է երեխայի գլխից 2 անգամ մեծ գոյացություն. ՖՈՏՈ
18:24
29 Հունվարի 2021
Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է (ՎԻԴԵՈ)
Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է. ՎԻԴԵՈ
17:42
29 Հունվարի 2021
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն
Ս. Սարգսի տոնին ընդառաջ. ե՞րբ պետք է ուտել աղի բլիթը և ինչպե՞ս ճիշտ պատրաստել այն
17:34
15 Դեկտեմբերի 2020
Հայաստան է վերադարձվել Նարեկ Սարդարյանը. նա դեռ ամռանն անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը
Հայաստան է վերադարձվել Նարեկ Սարդարյանը. նա դեռ ամռանն անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը
14:54
16 Նոյեմբերի 2020
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսուհետ կուղևորվեն «Կիլիկիա» ավտոկայանից
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներն այսուհետ կուղևորվեն «Կիլիկիա» ավտոկայանից
18:38
28 Հոկտեմբերի 2020
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել. ՖՈՏՈ
13:10
26 Հոկտեմբերի 2020
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
14:56
17 Հոկտեմբերի 2020
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում