ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը։
«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը», – նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանից բոլորին հրավիրում են դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ:–0–