ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է ստացել`հերքելով տեղեկություններն այն մասին, ,թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների
կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար
կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը
շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում», – նշվում
է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–