ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսման վտանգը, Պապիկյանը պատասխանել է.«Վտանգը միշտ կա»:
Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելու մասին հարցին, Սուրեն Պապիկյանն ասել է, որ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու»։-0-