431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

13:01
29 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․

1. Թևանյան Անդրանիկ Նորիկի
2. Փոստանջյան Զարուհի Համազասպի
3. Սուքիասյան Մանուկ Հենրիկի
4. Հարոյան Սամվել Անուշավանի
5. Մխիթարյան Դուստրիկ Վանուշի
6. Մանուկյան Մեսրոպ Գևորգի
7. Հակոբյան Սամվել Ռուբիկի
8. Ավագյան Ադրինե Էդուարդի
9. Պետրոսյան Թաթուլ Ռուշանի
10. Աղեկյան Սոննա Սուրենի
11. Ստեփանյան Գևորգ Արմենակի
12. Հայրապետյան Նարինե Սլավիկի

«Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը», - նշվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ ինքը նույնպես ներկա չի լինի նոր ավագանու առաջին նիստին, քվորում չի ապահովվի և կգնան ավագանու նոր ընտրություններին:

Միաժամանակ, «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշման վերաբերյալ Մարությանը նշել է, որ այս քաղաքական ուժը երկու տարբերակ ունի՝ եթե ներկա լինի հանդիպմանը, այն կկայանա «և կընտրվի իշխանության թեկնածու». իսկ եթե «Հանրային ձայնը» չներկայանա, այն չի կայանա, «քաղաքապետը չի ընտրվի և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
11:34
25 Հուլիսի 2023
Հայաստանցի դպրոցականները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ
19:37
19 Հուլիսի 2023
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
Սյունիքում վերականգնվել է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում