ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լավ լուրեր է հայտնում Գյումրիում ծեծի ենթարկված 13–ամյա աղջնակից։
«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից։ Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ծեծի ենթարկող 28–ամյա երիտասարդը ձերբակալվել է, նա տվել է խոստովանական ցուցմունք։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում