ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար։
Загружается новость ... "Лево"
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`կառավարության նիստում անդրադառնալով հայ–արդբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերին։
Նրա խոսքով, եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։
«Այսուհանդերձ, նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման։ Կարծում եմ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ–ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը», – ասաց վարչապետը։
Նշենք, որ հուլիսի 29–ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայ–ադրբեջանական սահմանում լարվածության թուլացման լուծումներից մեկն է համարել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը սահմանին։–0–