ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2019թ.–ին զինծառայողների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%–ով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում։
«Մենք մտադիր ենք հուլիսի 1–ից բարձրացնել զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1–ից ուսուցիչների աշխատավարձը», – նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ դա հնարավոր դարձավ շնորհիվ այն բանի, որ կառավարությունը 2019թ.–ին 40 մլրդ դրամով կգերակատարի պետբյուջեի եկամտային մասը։ ($1 – 486,15 դրամ) -0-