Պատերազմի օրերին ծանր ռմբակոծության ենթարկված Արծվիկն այսօր կրկին ժպտում է (ՎԻԴԵՈ)
18:24
29 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook–յան իր էջում անդրադարձել է պատերազմի օրերին Մարտուի քաղաքում ռմբակոծությունից հետո ծանր վիրավորում ստացած 2–ամյա Արծվիկին։
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր: Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում», – նշել է Դերձյանը։–0–