418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Քոչարյանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանը սրում իրավիճակը

23:25
21 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանը դիմում սրացման։

«Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը, ռուսական կողմի միջամտությամբ այդ ծրագիրը կիսատ մնաց։ Հիմա այո, փորձելու են տարբեր ճնշումներով հասնեն իրենց նպատակին։ Մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով, և կարծում եմ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա, ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Այսօր պարտվողական հոգեբանություն է տիրում մեր ժողովրդի մի մասի մոտ», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով, վերջին ամիսներին Հայաստանի նկատմամբ միջազգային մակարդակում արվում են ստորացուցիչ հայտարարություններ, ինչին երկիրը չի պատասխանում։

«Մենք սովորեցրել ենք մեր թշնամուն նրան, որ մեզ հետ կարելի է վերաբհերվել նման կերպ։ Իմ տպավորություններով, այդ ամենն օգտագործվել է Հայաստանի կողմից ներքաղաքական նպատակների համար», - ասել է Քոչարյանն՝ ավելացնելով, որ իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկում բնակչության վախը նոր պատերազմի առաջ, օգտագործելով այն իրենց նպատակների համար։

Նա նշել է, որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում բանակում; Մինչև հիմա հաշված չեն Արցախի պատերազմի հետևանքով կրած մարդկային և նյութական կորուստները։ Չեն երևում քայլերը, որոնք ուղղվում են բանակի մարտունակության բարձրացմանը։

Նշենք, որ արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի երեկոյան ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը։

Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որը Հայաստանի հյուսիսն ու հարավը կապող հանգույց է։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները