Ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ձեզ կպատասխանենք նոր կյանքով. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել (ՖՈՏՈ)
18:38
28 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Շենգավիթ» ԲԿ–ում այսօր լույս աշխարհ է եկել արցախցի փոքրիկ։
«Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Նորածինը արցախցի է», – նշվում է ծննդատան Facebook–յան էջում։
Պատերազմի առաջին օրերից ԲԿ–ում արդեն ծնվել է 15 արցախցի փոքրիկ։–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները