422.28
5.02
388.48
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին բռնագանձման է ենթակա շուրջ 10մլն դոլար. դատախազո,ւթյունը մանրամասնում է

19:33
02 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանին, նրա որդուն` Նարեկ Սարգսյանին և դստեր գույք ու դրամանական միջոցները, ըստ դատախազության, ունեն ապօրինի ծագում և ենթակա են բռնագանձման:

Ինչպես հայտնում են դատախազությունից, բռնագանձման է ենթակա Լյովա Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից 9մլն 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից միայն առևտրային բանկում առկա ավանդի գումարը կազմում է 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև օրինական եկամուտներով չեն հիմնավորվել 9 անշարժ գույքի ձեռքբերում, 2 շարժական գույքերի ձեռքբերում, ինչպես նաև մասնակցություններ 3 կազմակերպություններում:

Լյովա Սարգսյանի մասով դատախազությունը ապօրինի է դիտարկել 1 անշարժ գույք, ավտոմեքենա, նաև առևտրային բանկում առկա ավանդի գումարը և 3մլն 500 հազար դոլար։

Նարեկ Սասրգսյանի վարույթի շրջանակներում ապօրինի է դիտարկվել կրկին առևտրային բանկում առկա 2մլն 470 ԱՄՆ դոլարի ավանդի գումարը, իսկ Անի Սարգսյանի ուսումնասիրության շրջանակներում ապօրինի է դիտարկվել 760 հազար դոլարի ավանդի գումարը։

Նարեկ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձման պահանջ է ներկայացվել ևս 8 անշարժ գույքի, 1 տրանսպորտային միջոցի և 2 ընկերություններում բաժնետոմսերի վերաբերյալ, մասնավորապես` 3 անշարժ գույքի Արմավիր, Զարթոնք, Մյասնիկյան և Մերձավան համայնքներում, 1 անշարժ գույք ու 2 հողամաս Երևանում և 1 հողամաս Դիլիջանում։

Գլխավոր դատախազության պաշտոնյայի խոսքով, երեք վարույթների արդյունքում անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև 1 ընկերության շուկայական արժեքը կազմում է 1մլրդ 260մլն դրամ։

Երեք հայցերն էլ հակակոռուպցիոն դատարանում են` նախնական լսումների փուլում։ Սարգսյանների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշել է, որ ամբողջությամբ առարկում են հայցի դեմ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
13:01
16 Փետրվարի 2023
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների (ՎԻԴԵՈ)
Բարի կադրեր՝ Դիլիջանից. կովկասյան ազնվացեղ եղջերուները հանգիստ զբոսնում են Դիլիջանում
11:47
23 Հունվարի 2023
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
Վանաձորում պարեկները փրկել են փողոցում անգիտակից վիճակում ընկած հղի կնոջ ու նրա պտղի կյանքը
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:47
19 Հոկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա և 16–ամյա աղջիկները հայտնաբերվել են
Նրանց հայտնաբերել են կայարանամերձ հրապարակում
11:02
11 Հոկտեմբերի 2022
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով (ՎԻԴԵՈ)
Երևանի փողոցներն ու պուրակները կհամալրվեն արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով. ՎԻԴԵՈ
14:36
30 Սեպտեմբերի 2022
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր
23:13
15 Սեպտեմբերի 2022
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ
Սյունիքում ԱԻՆ փրկարարը, ում հետ կապը կորել է, գտնվում է իր մյուս գորրծընկերների մոտ